![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7f/RousseauJulie.jpg/640px-RousseauJulie.jpg&w=640&q=50)
Յուլիա կամ Նոր Էլոիզ
From Wikipedia, the free encyclopedia
«Յուլիա կամ Նոր Էլոիզ» (ֆր.՝ Julie ou la Nouvelle Héloïse), նամակագրական վեպ՝ գրված 1757-1760 թվականներին Ժան-Ժակ Ռուսոյի կողմից։ Գրական սենտիմենտալիզմի կենտրոնական ստեղծագործություններից մեկն է, որը սկիզբ է դրել «գյուղական ճաշակի» և շվեյցարական բնանկարի նորաձևությանը։ Վեպը մեծ հաջողություններ է ունեցել ժամանակակիցների շրջանում։ Առաջին քառասուն տարում «Նոր Էլոիզը» միայն պաշտոնապես վերահրատարակվել է 70 անգամ. հաջողություն, որին չի արժանացել 18-րդ դարի ֆրանսիական գրականության ոչ մի այլ գործ[3]։
Յուլիա կամ Նոր Էլոիզ ֆր.՝ Julie ou la Nouvelle Héloïse | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | նամակավեպ, գեղարվեստական գրականություն[1] և պատմվածք[1] |
Հեղինակ | Ժան Ժակ Ռուսո |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | ֆրանսերեն[1] |
Գրվել է | 1757 |
Տեսարան | Փարիզ[2][1], Շվեյցարիա[2][1] և Լոնդոն[1] |
Հրատարակվել է | 1761 |
Թվային տարբերակ | github.com/MiMoText/roman18/blob/master/XML-TEI/files/Rousseau_Julie.xml և github.com/MiMoText/roman18/blob/master/plain/files/Rousseau_Julie.txt |
![]() |
Վերնագրի երկրորդ մասը հղում է կատարում Էլոիզայի և Աբելյարի միջնադարյան սիրո պատմությանը, որին նման էր վեպի գլխավոր հերոսների՝ ազնվականուհի Յուլիա դ’Էտանժի և տարատոհմիկ Սեն-Պրեի ճակատագիրը։ Գրքի առաջին կեսը քաղաքակրթության բոլոր պայմանականությունները ոչնչացնող բնական կրքի գովերգումն է, երկրորդ կեսում հեղինակը նկարագրել է Յուլիայի և Վոլմարի ընտանեկան կյանքը, փառաբանել մարդու բարոյական պարտքը և հասարակական պարտականությունները։ Ռուսոյի կարծիքով՝ բնության ձայնը, որին հնազանդվում են հերոսները, նրանց դարձնում է առաքինի։ Նամակաձև ժանրի կիրառումը Ռուսոյին հնարավորություն է տվել արտացոլելու ոչ միայն հերոսների ներաշխարհը, այլև շոշափելու դարի կարևորագույն սոցիալական և փիլիսոփայական խնդիրները։ Սա կապված է Սեն Պրեի կերպարի՝ «երրորդ դասի» մարդու նոր տիպի հետ, որին անձնական կրքերից և շահերից բացի հուզել է նաև աշխարհի ճակատագիրը։ Վեպում կարևոր կոնստրուկտիվ դեր են կատարում նաև բնապատկերները, որոնք միշտ գունազարդված են քնարական տրամադրությամբ և համապատասխանեցված գործող անձանց հոգեվիճակին[4]։