Յուզուրու Հանյու
From Wikipedia, the free encyclopedia
Յուզուրու Հանյու (ճապ. 羽生 結弦 Հանյու։ Յուզուրու, ռոմաձի։ Hanyu Yuzuru; դեկտեմբերի 7, 1994(1994-12-07)[1], Սենդայ, Ճապոնիա), ճապոնացի գեղասահորդ, որը հանդս է գալիս մենասահքով։ Մենասահքի օլիմպիական կրկնակի չեմպիոն (2014 թվական, 2018 թվական), աշխարհի կրկնակի չեմպիոն (2014 թվական, 2017 թվական), չորս մայրցամաքների առաջնության չեմպիոն (2020 թվական), Գրան-պրի մրցանակի եզրափակչի քառակի հաղթող (2013—2016 թվականներ), Ճապոնիայի վեցակի չեմպիոն (2013—2016 թվականներ, 2021 թվական, 2022 թվական)։ 2015, 2016 և 2019 թվականների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2012 և 2021 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2011, 2013 և 2017 թվականների չորս մայրցամաքների առաջնության արծաթե մեդալակիր, 2017 թվականի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, 2015 և 2021 թվականների աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր։ 2010 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, 2009 թվականի երիդասարդական Գրան-պրի մրցանակի եզրափակչի հաղթող, երիտասարդների Ճապոնիայի առաջնության կրկնակի չեմպիոն (2009, 2010)։
Յուզուրու Հանյու ճապ.՝ 羽生 結弦 | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1994(1994-12-07)[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Սենդայ, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Վասադա համալսարան |
Մասնագիտություն | գեղասահորդ, պրոդյուսեր և ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Toronto Cricket, Skating and Curling Club? |
Yuzuru Hanyu Վիքիպահեստում |
Հանյուն պատմության մեջ առաջին գեղասահորդն է, ով մրցույթի ժամանակ հաջող կատարել է քառակի ռիտբերգեր (Autumn Classic International 2016 մրցույթի կարճ ծրագրում)[2]։ Նա առաջին գեղասահորդն է, ով կարճ ծրագրում հավաքել է 100 միավոր, ազատ ծրագրում 200 միավոր և 300 միավոր երկու ծրագրերի միավորների հանրագումարում։ Պատմական համաշխարհային ռեկորդակիր է կարճ և ազատ ծրագրերով և ընդհանուր միավորներով։ 2004 թվականի ԲՊՀ-ի դատավարության համակարգի ներդրումից ի վեր.ահմանել է ամենաշատ ռեկորդները տղամարդկանց մենասահքում (ընդհանուր 19)։
Հանյուն պատմության մեջ առաջին մենասահորդն է, ով նվաճել է բոլոր տիտղոսները գեղասահքի իր մեծահասակների և պատանիների կարիերայում (Մեծ սաղավարտի)[3]։
2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ Յուզուրու Հանյուն փորձեց կատարաել չորս ու կես պտույտով աքսել[4]։ Թռիչքը չվավերացվեց, բայց պատմության մեջ առաջին անգամ այն թվարկվեց ISU-ի պաշտոնական արձանագրություններում՝ որպես քառապատիկ աքսել (բայց թերի պտույտով)[5][6][7]։