սերբ նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Յովան Բիելիչ (սերբ.՝ Јован Бијелић, հունիսի 30, 1884[1][2] կամ 1886[3], Կոլունիչ, Բոսանսկի Պետրովաց (համայնք), Ունա-Սանա կանտոն - մարտի 12, 1964[2][4] կամ 1964[3], Բելգրադ, ՀՍՖՀ), հարավսլավացի սերբ գեղանկարիչ, գծանկարիչ, նկարազարդող։ Միջպատերազմական շրջանի ամենահայտնի հարավսլավացի նկարիչներից մեկը, Հարավսլավիայի և Սերբիայի կոլորիստական էքսպրեսիոնիզմի նշանավոր ներկայացուցիչ։ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ (1963)[5]։
Յովան Բիելիչ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1884[1][2] կամ 1886[3] |
Ծննդավայր | Կոլունիչ, Բոսանսկի Պետրովաց (համայնք), Ունա-Սանա կանտոն |
Վախճանվել է | մարտի 12, 1964[2][4] կամ 1964[3] |
Մահվան վայր | Բելգրադ, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և ՀՍՖՀ |
Կրթություն | Կրակովի արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[3] |
Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Զավակներ | Սևերին Բիելիչ |
Jovan Bijelić Վիքիպահեստում |
Սկզբում գեղանկարչություն է սովորել Սարաևոյում Յան Կարել Յանևսկու մոտ, այնուհետև 1909-1913 թվականներին Կրակովի գեղարվեստի ակադեմիայում եղել է Թեոդոր Աքսենտովիչի, Լեոն Վիչուլկովսկու, Յուզեֆ Պանկևիչի աշակերտը, ավելի ուշ՝ 1913-1914 թվականներին հաճախել է Գրանդ Շոմեր ակադեմիայի դասընթացներին Փարիզում, իսկ 1915 թվականին՝ Պրահայում։
1919 թվականից որպես նկարչության ուսուցիչ ապրել և աշխատել է Բելգրադում, ապա որպես բեմանկարիչ և նկարիչ՝ Բելգրադի ազգային թատրոնում։ Արվեստանոցին կից կազմակերպել է գեղանկարչության դպրոց, որին տարբեր ժամանակներում հաճախել են Դանիցա Անտիչը, Պավլե Վասիչը, Դուշան Վլայիչը, Նիկոլա Գրաովացը, Միոմիր Դենիչը, Պեջա Միլոսավլևիչը, Ջորջե Պոպովիչը, Յուրիցա Ռիբարը, Ալեքսա Չելեբոնովիչը և ուրիշներ։
Յովան Բիելիչը Հարավսլավիայի արվեստի խմբերի հիմնադիրներից և անդամներից է («Նկարիչների խումբ», «Ֆորմա», «Ազատ և անկախ»)։ 1912 թվականից մասնակցել է հարավսլավացի նկարիչների մոտ 200 խմբակային ցուցահանդեսների, 1919 թվականից կազմակերպել է անհատական ցուցահանդեսներ երկրում և արտասահմանում։ Զբաղվել է նաև գրական ստեղծագործությամբ և թարգմանություններով (8 հրատարակված պատմվածք, մեկ ձեռագիր և մեկ թարգմանություն)։
Նկարչի ստեղծագործական ժառանգությունը բաղկացած է 981 կտավից, 103 ջրաներկից, 52 գունամատիտներով նկարներից, 676 գծանկարից (մատիտ, փայտածուխ, թանաք), 19 գրքի նկարազարդում և 94 թատերական բեմանկարներից։ Բիելիչի կտավները պահվում և ցուցադրվում են Ազգային թանգարանում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Նովի Սադի Պավել Բելյանսկու հուշահամալիրի հավաքածուում, Սերբիայի այլ թանգարաններում ու պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ Ունի բազմաթիվ մրցանակներ և պարգևներ, այդ թվում՝ Առաջին աստիճանի Աշխատանքային շքանշան (ՀՍՖՀ), Հոկտեմբերյան մրցանակ, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետության «Հուլիսի յոթի» մրցանակ և այլն։
Թաղված է Բելգրադի Նոր գերեզմանատան՝ Վաստակավորների (Մեծերի) ծառուղում։
Բոսանսկի Պետրովաց քաղաքում ստեղծվել է «Յովան Բիելիչի հուշահամալիր թանգարանը», որը հռչակվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հուշարձան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.