![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8a/Johann_Heinrich_Pestalozzi_%2528Real_Academia_de_Bellas_Artes_de_San_Fernando%252C_Madrid%2529.jpg/640px-Johann_Heinrich_Pestalozzi_%2528Real_Academia_de_Bellas_Artes_de_San_Fernando%252C_Madrid%2529.jpg&w=640&q=50)
Յոհան Հայնրիխ Պեստալոցցի
From Wikipedia, the free encyclopedia
Պեստալոցցի Յոհան Հայնրիխ (գերմ.՝ Johann Heinrich Pestalozzi, հունվարի 12, 1746(1746-01-12)[1][2][3][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4] - փետրվարի 17, 1827(1827-02-17)[1][2][3][…], Բրուգ, Արգաու, Շվեյցարիա[4]), շվեյցարացի մանկավարժ-դեմոկրատ, նախնական ուսուցման դիդակտիկայի հիմնադիրներից։ Գլխավորել է «Նոյհոֆի աղքատների հիմնարկությունը» (1774-1780), Ստանցի որբանոցը (1798-1799), Բուրգդորֆի (1800-1804) և Իվերդոնի (1805-1825) ինստիտուտները։
Յոհան Հայնրիխ Պեստալոցցի Johann Heinrich Pestalozzi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 12, 1746(1746-01-12)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[4] |
Մահացել է | փետրվարի 17, 1827(1827-02-17)[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Բրուգ, Արգաու, Շվեյցարիա[4] |
Գերեզման | Birr |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | շվեյցարացի |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Ազդվել է | Ժան-Ժակ Ռուսո, Իմանուիլ Կանտ, Գոթֆրիդ Լայբնից, Յոհան Գոթլիբ Ֆիխտե |
Ազդել է | Ֆրեդերիկ Ֆրյոբել, Ադոլֆ Դիստերվեգ |
Երկեր | Լինհարդ և Հերտրուդա, Նամակ ընկերոջս՝ Ստանցում լինելու մասին, Ինչպես է Հերտրուդան սովորեցնում իր երեխաներին, Գիրք մայրերի համար Դիտելու այբուբեն, Թվերի զննական ուսուցում, Կարապի երգ |
Մասնագիտություն | մանկավարժ, փիլիսոփա, հասարակական գործիչ և գրող |
Գործունեություն | 1774-1780-Նոյհոֆի աղքատների հիմնարկություն, 1798-1799-Ստանցի որբանոց, 1800-1804-Բուրգդորֆի ինստիտուտ, 1805-1825-Իվերդոնի ինստիտուտ |
Աշխատավայր | Ցյուրիխի համալսարան |
Ամուսին | Աննա Պեստալոցցի |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Անդամություն | իլյումինատներ, Բավարիական գիտությունների ակադեմիա և Helvetic Society? |
![]() |
Պեստալոցցին 18-րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի ականավոր հումանիստ մանկավարժներից մեկն է, որ նշանակալի ազդեցություն է ունեցել մանկավարժության տեսության և պրակտիկայի զարգացման գործում։ Նա անձնվիրաբար իր ուժերը ներդրել է անապաստան, ծնողական խնամքից զուրկ երեխաների դաստիարակության ու խնամքի կազմակերպման գործում։
Պեստալոցցին առաջին մանկավարժներից էր, որ գտնում էր, որ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել երեխաների խնամքով զբաղվող հաստատություններում աշխատող դաստիարակների մանկավարժական պատրաստմանը։ Նրա՝ մանկական հաստատությունների դաստիարակների պատրաստման էությունը, բովանդակությունը և առանձնահատկությունները բացահայտող սոցիալ-մանկավարժական ժառանգությունն առանձնահատուկ արդիականություն ունի։
Մեծ է Պեստալոցցու ներդրումը տարրական կրթության ընդհանուր հիմունքների ու մասնավոր մեթոդիկաների մշակման գործում։ Նրա ստեղծած տարրական կրթության տեսությունը զգալիորեն նպաստել է ժողովրդական դպրոցների զարգացմանը 19-րդ դարում։ Պեստալոցցին մի շարք չափազանց արժեքավոր մտքեր է արտահայտել երեխայի ֆիզիկական, աշխատանքային, բարոյական, մտավոր դաստիարակության վերաբերյալ, պահանջել է ընդարձակել կրթության բովանդակությունը տարրական դպրոցում, ձգտել է այն մոտեցնել ժողովրդին, կրթությունը սերտորեն կապել կյանքի հետ։
Պեստալոցցու ժառանգության ուսումնասիրման գիտական և գործնական հետաքրքրությունը չի նվազում արդեն ավելի քան երկու հարյուրամյակ։