Յոհան Թեցել
From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Թեցել (անգլ.՝ Johann Tetzel, մոտ 1460[1][2][3] կամ 1465, Pirna, Գերմանիա - օգոստոսի 11, 1519[1][2][3], Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն), Դոմինիկյան գերմանացի վանական և քարոզիչ։ Նա նշանակվել է Լեհաստանի և Սաքսոնիայի ինկվիզիտոր[5][6], այնուհետև դարձել Գերմանիայում ինդուլգենցիաների մեծ կոմիսար։ Թեցելը հայտնի է նրանով, որ գումարի դիմաց կաթոլիկ եկեղեցու անունից ինդուլգենցիաներ (ապաշխարության թղթեր) է տվել։ Ինդուլգենցիաներն ազատում էին պատժից այն մեղքի, որը նախապես ներվել էր։ Սա մեծապես նպաստել է Մարտին Լյութերին` գրել իր իննսունհինգ թեզիսները։ Թեցելի կողմից վաճառված ինդուլգենցիաները հիմնականում օգտագործվել են Հռոմում Սուրբ Պետրոսի տաճարի ֆինանսավորման ու կառուցման համար։
Արագ փաստեր Յոհան Թեցել, Ծնվել է ...
Յոհան Թեցել | |
---|---|
Ծնվել է | մոտ 1460[1][2][3] կամ 1465 |
Ծննդավայր | Pirna, Գերմանիա |
Մահացել է | օգոստոսի 11, 1519[1][2][3] |
Մահվան վայր | Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Գերեզման | Paulinerkirche |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրոն | կաթոլիկություն և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] |
Կրթություն | Լայպցիգի համալսարան և Վիադրինա եվրոպական համալսարան |
Գիտական աստիճան | աստվածության դոկտոր (1518) |
Մասնագիտություն | կրոնավոր, քարոզիչ, աստվածաբան և կաթոլիկ քահանա |
Johann Tetzel Վիքիպահեստում |
Փակել