From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Վինսենթ Գալթունգ (հոկտեմբերի 24, 1930[1][2], Օսլո, Նորվեգիա[3] - փետրվարի 17, 2024[4], Բերում, Ակերսհուս, Նորվեգիա[5]), նորվեգացի սոցիոլոգ, խաղաղության և հակամարտության ուսումնասիրությունների գիտակարգի հիմնադիր[13]։
Յոհան Գալթունգ նորվ.՝ Johan Galtung | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1930[1][2] Օսլո, Նորվեգիա[3] |
Մահացել է | փետրվարի 17, 2024[4] (93 տարեկան) Բերում, Ակերսհուս, Նորվեգիա[5] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, քաղաքագետ, սոցիոլոգ, համալսարանի դասախոս և գրող |
Գործակից | Q115179380? |
Հաստատություն(ներ) | Գրոնինգենի համալսարան, Քվանսեյ Գակուինի Համալսարան, Միջազգային Քրիստոնեական եկեղեցի, Սոկայի համալսարան, Տյուո համալսարան և Ritsumeikan University? |
Գործունեության ոլորտ | Միջազգային հարաբերություններ, peace and conflict studies?, քաղաքագիտություն[6], մաթեմատիկա[6], հասարակագիտություն[6], գրականություն[6], Խաղաղություն[6] և կոնֆլիկտ[6] |
Անդամակցություն | Նորվեգիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Օսլոյի համալսարան |
Գիտական աստիճան | magister degree?[7] (1957) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[8], գերմաներեն[9] և նորվեգերեն[9] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Ingrid Eide?[11] |
Երեխա(ներ) | Andreas Galtung? |
Հայր | August Galtung?[12] |
Մայր | Helga Holmboe?[12] |
Johan Galtung Վիքիպահեստում |
1959 թ․ Գալթունգը հիմնադրել և մինչ 1970 թ․ ղեկավարել է Օսլոյի Խաղաղության հետազոտությունների ինստիտուտը (ՕԽՀԻ)։ 1964 թ․ հիմնադրել է Խաղաղության հետազոտությունների ամսագիրը։ Օսլոյի համալսարանում 1969 թ․ ստանձնել է աշխարհում առաջին՝ խաղաղության և հակամարտության ուսումնասիրություններին նվիրված ամբիոնի վարիչի պաշտոնը։ Այնուհետև 1977 թվականին հրաժարվելով Օսլոյում դասավանդելուց՝ սկսել է դասախոսություններով հանդես գալ մի շարք այլ համալսարաններում։ Իբրև վաստակավոր պրոֆեսոր՝ 1993-2000 թվականներին Հավայան համալսարանում դասավանդել է խաղաղագիտություն։ Տեղափոխվելով Կուալա Լումպուր՝ մինչև 2015 թվականը դասավանդել է Մալազիայի միջազգային իսլամական համալսարանում[14]։
Գալթունգը 1950-ական թվականներից հանդիսանում է Նոր ձախակողմյանների շարժման կարկառուն ներկայացուցիչ։ Հայտնի է 1950-ականներին սոցիոլոգիայի ոլորտում, 1960-ականներին՝ քաղաքագիտության, 1970-ականներին՝տնտեսագիտության և պատմության, իսչպես նաև 1980-ականներին մակրոպատմության, մարդաբանության և աստվածաբանության ոլորտներում կատարած իր ներդրումներով։ Գալթունգը հանդիսանում է «խաղաղության հետազոտություն» տերմինի հեղինակը[15]։ Մշակել է մի շարք ազդեցիկ տեսություններ, ինչպես օրինակ, դրական եւ բացասական խաղաղության, ստրուկտուրալ բռնության, հակամարտության ևհակամարտության կարգավորման տեսությունները, խաղաղաշինության հայեցակարգը[16], իմպերիալիզմի կառուցվածքային տեսությունը և Միացյալ Նահանգների՝ միաժամանակ թե՛հանրապետություն և թե՛ կայսրություն լինելու տեսությունը[17]։ Հաճախ հանդես է եկել արևմուտքի՝ Գլոբալ հարավի նկատմամբ վերաբերմունքի քննադատական գնահատականով։ 1987 թվականին արժանացել է «Ճիշտ ապրուստի» մրցանակին «խաղաղությանը հանգեցնող պայմանների ու հանգամանքների» համակարգված և բազմաշերտ ուսումնասիրության համար։ Ինչպես նաև, արժանացել է բազմաթիվ այլ մրցանակների և շնորհակալագրերի։
Գալթունգը ծնվել է Օսլոյում ։ 1956 թվականին Օսլոյի համալսարանում ձեռք է բերել ակադեմիական աստիճան մաթեմատիկայի ոլորտում[18], իսկ մեկ տարի անց՝ սոցիոլոգիայի դոկտորի կոչում[17]։
Ե՛վ հայրը, և՛ պապը եղել են բժիշկներ։ Գալթունգն ամուսնացել է երկու անգամ, և ունի երկուական զավակ յուրաքանչյուր կնոջից[19]։
Մագիստրոսի աստիճան ստանալուց հետո Գալթունը տեղափոխվում է Նյու Յորք և ավելի քան երկու տարի դասավանդում Կոլումբիայի համալսարանի Սոցիոլոգիայի ամբիոնում[20]։ 1959 թվականին վերադառնալով Օսլո՝ հիմնում է Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (ԽՀԻՕ)։ Ղեկավարելով այն մինչ 1969 թվականը՝ Գալթունգն այն Նորվեգիայի սոցիալական հետազոտությունների ինստիտուտի կազմում գործող բաժնից վերածում է անկախ գիտահետազոտական ինստիտուտի, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի կրթության նախարարության կողմից[21]։
1964 թվականին Գալթունգը հիմնում է խաղաղագիտությանը նվիրված առաջին գիտական՝ <i>Խաղաղության հետազոտությունների ամսագիրը</i>:[21] Նույն թվականին ունենում է իր ուրույն ներդրումը Խաղաղության միջազգային հետազոտությունների ասոցիացիայի հիմնադրման գործում։
Գալթունգը ականավոր գործիչ է, ով սոցիոլոգիայի տարբեր ոլորտներում ունեցել է իր ուրույն ներդրումը։ Հրատարակել է ավելի քան 1000 հոդված և 100 գիրք[22]։ Տնտեսագետ և խաղաղության ջատագով Քենեթ Բոլդինգը Գալթունգի մասին նշել է, որ վերջինիս «ներդրումն այնքան մեծ է և բազմաշերտ, որ դժվար է հավատալ՝ այն արվել է մարդու կողմից»[23]։ Գալթունգը նաև Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ է[24]։
Գալթունգն առաջինն էր, որ խաղաղաշինությունը վերածեց հայեցակարգի։ Այն ենթադրում է այնպիսի համակարգերի հաստատում, որոնք հանգեցնում են կայուն խաղաղության կամ խաղաղության կայունությանը։ Իսկ ահա խաղաղություն կերտող կառույցները պետք է վերհանեն կոնֆլիկտների բուն պատճառները և նպաստեն խաղաղության կառավարման և հակամարտությունների լուծման տեղական կարողություններին[25]։
Գալթունգն իր կյանքի ընթացքում զբաղեցրել է տարբեր կարևոր պաշտոններ միջազգային հետազոտական խորհուրդներում և եղել խորհրդատու տարբեր միջազգային կազմակերպությունների համար։ 2004 թվականից ի վեր անդամակցում է ՄԱԿ-ի Ժողովրդավարական կոմիտեի Խորհրդատվական մարմնին։
Հեղինակել է բազմաթիվ էմպիրիկ և տեսական հոդվածներ, որոնք հիմնականում առնչվում են խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրությանը։ Գալթունգի գործունեությունն աչքի է ընկնում ինչպես իր առաջադրած յուրահատուկ գաղափարներով, այնպես էլ իր կողմից՝ նորարարությանը և միջգիտակարգայնությանը վերագրվող հույժ կարևորությամբ։
Գալթունգը նաև հիմք է դրել Խաղաղության լրագրություն հայեցակարգին, որը գնալով ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում հաղորդակցման և լրատվության աշխարհում։
Գալթունգը հանդիսանում է հետևյալ հասկացությունների հեղինակը՝
Յոհան Գալթունգի համոզմամբ՝ ԱՄՆ-ն միաժամանակ և՛ հանրապետություն է, և՛ կայսրություն, իսկ վերջիններիս միջև տարբերակումը, ըստ Գալթունգի, խիստ անհրաժեշտ է։ ԱՄՆ-ն մի կողմից սիրված է իր հանրապետական հատկանիշների համար, իսկ մյուս կողմից՝ խիստ անցանկալի երկրից դուրս ծավալած զինված հարձակումների պատճառով։ Վերոնշյալ հանրապետական հատկանիշների թվում են ազատության գաղափարը, ամերիկյան աշխատանքային էթիկան և դինամիկան, աշխատանքային արդյունավետությունն ու ստեղծարարությունը։ Մյուս կողմից, սակայն, քննադատության են արժանի ԱՄՆ-ի ռազմական և քաղաքական մանիպուլյացիաները՝ համակցված ագրեսիվությամբ, ամբարտավանությամբ, բռնությամբ և կեղծավորությամբ, ինչպես նաև ամերիկացի հանրության շրջանում այլ մշակույթների մասին իրազեկվածություն ցածր մակարդակով և ծայրահեղ նյութապաշտությամբ։
Խորհրդային Միության փլուզումից ի վեր՝ Գալթունգը տարբեր կանխատեսումներ է արել այն մասին, թե ԱՄՆ-ն երբ կդադարի գերտերություն լինելուց։ Այս դիրքորոշումը հանգեցրել է որոշակի հակասությունների։ 2004 թվականին հրատարակված իր մի հոդվածում Գալթունգը թվարկում է 14 «հակասություններ», որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ-ի կայսրության «փլուզմանն ու անկմանը»[26]։ Իրաքի պատերազմի սկսվելուց հետո նա վերանայում է իր կանխատեսումը «ԱՄՆ-կայսրության անկման» մասին ՝ այն համարելով արդեն անհերքելի փաստ[27]։ Գալթունգն այժմ Ամերիկա կայսրության (սակայն ոչ Ամերիկա հանրապետության) անկումը կանխատեսում է 2020 թվականին։ Նրա պնդմամբ՝ Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի պես Ամերիկայի Հանրապետությունն առանց կայսրության շատ ավելի հեռանկարային է։
Իր գործունեության ընթացքում Գալթունգի արված որոշ հայտարարություններ և տեսակետներ քննադատության են արժանացել, մասնավորապես՝ նրա՝ սառը պատերազմի ընթացքում և դրանից հետո արևմտյան երկրների քննադատությունը և այն, ինչը նրա քննադատներն ընկալում են որպես դրական վերաբերմունք Խորհրդային Միության, Կուբայի և կոմունիստական Չինաստանի նկատմամբ։ Բրյուս Բաուերի 2007 թվականին City Journal ամսագրում[28] հրապարակված և National Post- ում[29] նույն տարվա փետրվարին արդեն Բարբարա Քեյի հեղինակած հոդվածներում քննադատվում են Գալթունգի որոշ հայտարարություններ հատկապես Կոմունիստական Չինաստանի վարած քաղաքականության նկատմամբ դրական վերաբերմունք արտահայտելու համար։
Գալթունգը հրատարակել է ավելի քան հազար հոդված և հարյուրից ավելի գիրք[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.