From Wikipedia, the free encyclopedia
Յոհաննես Սվեյնսոն Կյարվալ (իսլ.՝ Jóhannes Sveinsson Kjarval հոկտեմբերի 15, 1885[1][2][3][…], Իսլանդիա - ապրիլի 13, 1972[4][2][3], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի նկարիչ։ Հայտնի է իսլանդական բնության իր ռեալիստական նկարներով, ինչպես նաև դիցաբանական թեմաներով նկարներով, ներառյալ էլֆեր և տրոլների պատկերներ[5]։
Յոհաննես Կյարվալ դան․՝ Jóhannes Sveinsson Kjarval | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1885[1][2][3][…] |
Ծննդավայր | Իսլանդիա |
Վախճանվել է | ապրիլի 13, 1972[4][2][3] (86 տարեկան) |
Մահվան վայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Քաղաքացիություն | Իսլանդիա |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և բանաստեղծ |
Պարգևներ | |
Jóhannes Kjarval Վիքիպահեստում |
Յոհաննեսը մեծացել է արևելյան Իսլանդիայի գյուղական համայնքում։ Ծնվել է աղքատության մեջ, հետո որդեգրվել է։ Աշխատել է որպես ձկնորս։ Ազատ ժամանակ զբաղվում էր նկարչությամբ և գեղանկարչությամբ։ Սովորել է՝ հիմք ընդունելով Ասգրիմուր Յոնսոնի նկարներում։ 27 տարեկանում իր ձկնորս ընկերների և Իսլանդիայի Աշխատանքի Համադաշնության ֆինանսական աջակցությամբ հանձնել է ընդունելության քննություններ և ընդունվել Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որտեղ էլ ստացել է իր բարձրագույն կրթությունը։ Կոպենհագենում գտնվելու ընթացքում նկարիչը ուսումնասիրել է արվեստի տարբեր շարժումներ, ինչպիսիք են իմպրեսիոնիզմը, էքսպրեսիոնիզմը և կուբիզմը։ Հետագայում նա կարճ ճանապարհորդություններ է իրականացրել դեպի Ֆրանսիա և Իտալիա։ 1910 թվականին նա սկսել է օգտագործել Կյարվալ կեղծանունը (բառացի՝ հաճելի կետ)։
Կյարվալի անունով է կոչվում Ռեյկյավիկի արվեստի թանգարանը։
Պատկերված է իսլանդական կրոն 2000 թղթադրամի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.