Յոլա (անգլ.՝ Yola), քաղաք արևելյան Նիգերիայում, Ադամավա նահանգի մայրաքաղաքը։
Բնակչությունը՝ 88 500 մարդ (2004 թվական)։
Այն գտնվում է Բենուե գետի մոտ և գետի մակարդակից մոտ 800 մետր բարձրության վրա։ Մինչև 1955 թվականը քաղաքը բաղկացած էր երկու շրջաններից՝ հին Յոլա, որտեղ գտնվում է էմիրի նստավայրը, և Յոլա-Ջիմետի նոր մասը (այժմ առանձնացված է որպես առանձին քաղաք)։
Յոլա-Ջիմետիի առաջացման և զարգացման վրա մեծ ազդեցություն են ունեցել եվրոպացիները, ովքեր 1980 թվականին այստեղ գետի վրա կամուրջ են կառուցել։
Յոլայի առևտրի մեծ մասն այժմ տեղափոխվել է Ջիմետա քաղաք։
Անձրևոտ սեզոնի երկրորդ կեսին` հուլիսից հոկտեմբեր, Բենուե գետը հասանելի է նավարկության համար։
Յոլայի շրջանում հավաքում են գետնանուշ, բամբակ, կենդանիների կաշի, որոնք Նիգերի դելտայում վաճառքի են ուղարկվում Բուրուտու և Ուարրի նավահանգիստներ։
Զարգացած է սորգոյի, կորեկի, ընկույզի, քաղցր կարտոֆիլի, բրնձի, շաքարեղեգի, գետնանուշի, բամբակի,սոխի, պղպեղի, ինդիգոյի,խոշոր եղջերավոր անասունների,այծերի,թռչունների,ոչխարների առևտուրը։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Փակել