From Wikipedia, the free encyclopedia
Յոթ մահացու մեղքեր, նաև հայտնի որպես մեծ արատներ կամ հիմնական մեղքեր, արատների խմբավորումն ու դասակարգումն է քրիստոնեական, մասնավորապես ըստ կաթոլիկական ուսմունքներում[1]։ Ըստ ստանդարտ ցուցակի դրանք են՝ հպարտությունը, ագահությունը, բարկությունը, նախանձը, բղջախոհությունը, որկրամոլությունը և ծուլությունը, որոնք հակասում են երկնային յոթ առաքինություններին։
Այս դասակարգումը ծագել է Տերտուղիանոսից և շարունակվել Եվագրիոս Պոնտիկոսի մոտ[2]։
Յոթ մահացու մեղքերը քննարկվում են տրակտատներում և պատկերված են կաթոլիկ եկեղեցիների նկարների ու քանդակների զարդանկարներում, ինչպես նաև հին դասագրքերում։
Յոթ մահացու մեղքերը քննարկվում են տրակտատներում և պատկերված են կաթոլիկ եկեղեցիների նկարներում և զարդաքանդակներում, ինչպես նաև ավելի հին դասագրքերում[1]։
Հռոմեացի գրողներ, ինչպես Հորացիոսը, փառաբանում էին առաքինությունները, և նրանք թվարկում էին արատները և զգուշացնում։ Նրա առաջին ուղերձներում ասվում է, որ «արատից փախչելը առաքինության սկիզբն է, իսկ հիմարությունից ազատվելը՝ իմաստության սկիզբը»[3]։
Այս «չար մտքերը» կարելի է դասակարգել հետևյալ կերպ[4].
Չորրորդ դարի վանական Եվագրիոս Պոնտիկուսը ինը լոգիզմը կրճատեց մինչև ութ, հետևյալ կերպ[5][6],
Եվագրիուսի ցուցակը թարգմանվել է արևմտյան քրիստոնեության լատիներեն՝ Ջոն Կասիանի շատ աշխատություններում[8][9], այդպիսով դառնալով արևմտյան ավանդույթի հոգևոր պիետաների կամ կաթոլիկական նվիրումների մաս հետևյալ ձևով[4]։
590 թվականին Հռոմի Պապ Գրիգոր I-ը վերանայեց ցուցակը՝ ավելի ընդհանուր ցուցակ կազմելու համար[10]։ Գրիգորը միավորեց տրիստիտիան և ակեդիան, վանագլորիան և սուպերբիան՝ ավելացնելով նախանձը, որը լատիներեն կոչվում է ինվիդիա է[11][12]։ Թովմա Աքվինացին օգտագործում և պաշտպանում է Գրիգորի ցուցակը իր Summa Theologica-ում, չնայած նա դրանք անվանում է «գլխավոր մեղքեր», քանի որ դրանք բոլոր մյուս մեղքերի գլուխն ու ձևն են[13]։ Քրիստոնեական դավանանքները, ինչպիսիք են Անգլիկան Հաղորդությունը[14], Լյութերական եկեղեցին[15], Մեթոդիստական եկեղեցին[16], դեռ պահպանում են այս ցուցակը, և ժամանակակից ավետարանիչները, ինչպիսին Բիլի Գրեհեմն է, բացատրում են յոթ մահացու մեղքերը[17]։
Ըստ կաթոլիկ առաջնորդ Հենրի Էդվարդ Մենինգի, յոթ մահացու մեղքերը հավերժական մահվան յոթ ուղիներ են[18]։ Լյութերական աստվածաբան Մարտին Քեմնիցը, ով նպաստել է լյութերական համակարգային աստվածաբանության զարգացմանը, կոչ էր անում հոգևորականներին հիշեցնել հավատացյալներին յոթ մահացու մեղքերի մասին[19]։
Մահացու յոթ մեղքերը թվարկված են ըստ ծանրության աճի, համաձայն 6-րդ դարի Հռոմի պապ Գրիգորի I-ի և ունեն հետևյալ հերթականությունը.
Բղջախոհությունը կամ անբարոյականությունը (լատին․՝ luxuria «(սեռական) ավելցուկ/ցանկություն») հաստատուն կառավարում է։ Այն սովորաբար դիտվում է որպես մեծ կամ անզուսպ սեռական ցանկություն[20], որը կարող է հանգեցնել անբարոյականության (ներառյալ շնությունը՝ բնազդային վարքագիծը), բռնաբարության, կենդանական վարքագծի և այլ մեղսագործական և սեռական արարքների. հաճախ, սակայն, դա կարող է նշանակել նաև անսանձ ցանկության այլ ձևեր, ինչպես օրինակ՝ փողի կամ իշխանության համար։ Հենրի Էդվարդ Մենինգը բացատրում է, որ ցանկության անմաքրությունը մարդուն վերածում է «սատանայի ստրուկի»[18]։
Ցանկությունը, ընդհանուր առմամբ, համարվում է ամենաթեթև հիմնական մեղքը[21][22]։ Թովմա Աքվինացին այն համարում է կենդանիների հետ մարդիկանց կիսած ունակության չարաշահում, իսկ մարմնական մեղքերը ավելի թեթև են, քան հոգևորները[23]։
Որկրամոլությունը (լատին․՝ gula) ցանկացած բանի չափից ավելի ագահությունն ու չափից ավելի ընդունումն է, որ հավասարվում է վատնումի։ Բառը ծագել է լատիներեն gluttire-ից, որը նշանակում է կուլ տալ[24]։ Այն դատապարտելու պատճառներից մեկն այն է, որ բարեկեցիկների անկշտությունը կարող է կարիքավորին սոված թողնել[25]։
Միջնադարյան եկեղեցու առաջնորդները, ինչպիսին Թովմա Աքվինացն է, ավելի ընդլայնված տեսակետ են ունեցել որկրամոլության մասին[25]՝ պնդելով, որ այն կարող է ներառել նաև սնվելու ակնկալիքը և դրանց ճափից շատ հարստացումը դելիկատեսներով և թանկարժեք մթերքով։ Աքվինասը նաև թվարկեց որկրամոլության հինգ ձևեր[26].
Հենրի Էդվարդ Մենինգի խոսքերով, ագահությունը «մարդուն խորն գցում է այս աշխարհի ցեխի մեջ, մինչև մարդը այն դարձնի իր աստվածը»[18]։
Համաձայն քրիստոնեական գրությունների սահմանմա, ագահությունը անհրաժեշտ եղածից չափից ավելին ունենալու, ձեռք բերելու ցանկություն է, հատկապես նյութական հարստության առումով[27]։ Աքվինացին համարում է, որ այն կարող է հանգեցնել չարիքի ինչպես հպարտությունը[28]
Ծուլություն, (լատին․՝ tristitia, կամ acedia «առանց խնամքի») վերաբերում է հասկացությունների յուրօրինակ խառնաշփոթին, որը թվագրվում է նախնադարից և ներառում է մտավոր, հոգևոր, պաթոլոգիական և ֆիզիկական վիճակներ[29]։ Այն կարող է սահմանվել որպես ջանքերի նկատմամբ հետաքրքրության կամ սեվորական ցանկության բացակայություն[30]։
Իր Summa Theologica-ում Սուրբ Թովմա Աքվինացին ծուլությունը սահմանել է որպես «վիշտ հոգևոր բարիքի համար»[28]։
Ծուլության դրսևորման շրջանակը լայն է[29]։ Հոգևոր առումով ակեդիան սկզբում վերաբերում էր կրոնական մարդկանց, հատկապես վանականներին, երբ վերջիններս անտարբեր էին դառնում իրենց պարտականությունների և Աստծո առաջ պարտավորությունների նկատմամբ։ Հոգեպես, արկադեան ունի մի շարք տարբերակիչ բաղադրիչներ․դրանցից ամենակարևորը աֆեկտն է, սեփական անձի կամ ուրիշի նկատմամբ որևէ զգացմունքի բացակայությունը, հոգեվիճակը, որը առաջացնում է ձանձրույթ, թշնամանք, ապատիա և պասիվ իներտություն կամ դանդաղ մտածողություն։ Ֆիզիկապես ակեդիան սկզբունքորեն կապված է շարժման դադարեցման և աշխատանքի նկատմամբ անտարբերության հետ, այն արտահայտվում է ծուլությամբ, պարապությամբ և անգործությամբ մեջ[29]։
Ծուլությունը ներառում է Սուրբ Հոգու կողմից տրված շնորհի յոթ պարգևների օգտագործման դադարեցումը (Իմաստություն, Հասկացողություն, Խորհուրդ, Գիտելիք, Բարեպաշտություն, Համառություն և Տիրոջից երկյուղ). նման արհամրհանքը կարող է հանգեցնել հոգևոր առաջընթացի դանդաղեցմանը հավերժական կյանքի ճանապարհին, մերձավորի հանդեպ գթության տարատեսակ պարտականությունների անտեսմանը և Աստծուն սիրողների հանդեպ թշնամանքի[18]։
Ի տարբերություն մյուս յոթ մահացու մեղքերի, որոնք անբարոյականություն գործելու մեղքերն են, ծուլությունը պարտականություններից խուսափելու մեղք է։ Այն կարող է առաջանալ ցանկացած այլ հիմնական արատներից. օրինակ՝ որդին կարող է զայրույթի պատճառով բաց թողնել իր պարտականությունը հոր հանդեպ։ Ծուլության վիճակն ու սովորությունը մահացու մեղքեր են, մինչդեռ հոգու սովորությունը, որը հակված է դեպի ծուլության վերջին մահացու վիճակին, ինքնին մահացու չէ, բացառությամբ որոշակի հանգամանքների[18]։
Զգացմունքային և ճանաչողական առումով ակեդիայի չարիքն արտահայտվում է աշխարհի, դրա վրա գտնվող մարդկանց կամ սեփական անձի հանդեպ որևէ զգացմունքի բացակայությամբ։ Ակադիան ձև է ստանում որպես զգայական «ես»-ի օտարում նախ աշխարհից, ապա սեփական անձից։ Այս վիճակի ամենախորը տարբերակները հայտնաբերվում են ուրիշների կամ սեփական անձի կյանքի մեջ մասնակցության կամ հոգատարության բոլոր ձևերից հրաժարվելու մեջ, սակայն աստվածաբանները նշում են նաև ավելի փոքր, բայց ավելի աղմկոտ տարր։ Գրիգոր Մեծը պնդում էր, որ «տրիստիցիայից առաջանում են չարությունը, կատաղությունը, վախկոտությունը և հուսահատությունը»։ Չոսերը նաև զբաղվեց ակեդիայի այս հատկանիշով, թվարկելով մեղքի առանձնահատկությունները և դրանցում ներառելով հուսահատությունը, քնկոտությունը, անգործությունը, ուշացումը, անփութությունը, ծուլությունը և վրդովմունքը, վերջինը տարբեր կերպ թարգմանվում է որպես «զայրույթ» կամ ավելի լավ՝ «թախիծ»։ Չոսերի համար մարդու մեղքը բաղկացած է ձգձգելուց և դանդաղելուց, բարի գործեր անել հրաժարվելուց, քանի որ, ինչպես իրենք են ասում, բարու հաստատման հետ կապված հանգամանքները չափազանց ծանր են և ճնշող տառապելու համար։ Այսպիսով, Ակեդիան, Չոսերի կարծիքով, հանդիսանում է թշնամի աշխատանքի ցանկացած աղբյուրի և շարժառիթների համար[31]։
Ծուլությունը խաթարում է մարմնի կենսունակությունը, հոգ չտանելով նրա առօրյա սնուցման մասին և դանդաղեցնում է միտքը՝ կանգնեցնելով նրա ուշադրությունը մեծ կարևորության գործերի վրա։ Ծուլությունը խանգարում է մարդուն իր արդար ձեռնարկումներում և այդպիսով դառնում է մարդու մահվան սարսափելի պատճառ[31]։
Բարկությունը (ira) կարող է սահմանվել որպես զայրույթի, կատաղության և նույնիսկ ատելության անկառավարելի զգացումներ։ Բարկությունը հաճախ արտահայտվում է վրեժխնդրության ցանկությամբ[32]։
Ըստ Կաթոլիկ Եկեղեցու Կատեխիզմի՝ զայրույթի չեզոք գործողությունը դառնում է բարկության մեղք, երբ այն ուղղված է անմեղ մարդու դեմ, երբ այն չարդարացված չափազանց ուժեղ է կամ երկարատև է, կամ երբ այն ցանկանում է չափից ավելի դաժան պատիժ։ «Եթե բարկությունը հասնում է մերձավորին սպանելու կամ լրջորեն վնասլում միտումնավոր ցանկությանը, այն լրջորեն հակասում է գթությանը, դա մահացու մեղք է»։ (CCC 2302) Ատելությունը մեկ ուրիշի դժբախտությամբ կամ չարիքից տառապել ցանկանալու մեղքն է, դա մահացու մեղք է, երբ մեկը ցանկանում է ծանր վնաս հասցնել (CCC 2302–03)[33]:
Մարդիկ զայրանում են, երբ զգում են, որ իրենք կամ իրենց հարազատ մեկին վիրավորեն են, երբ համոզված են բարկացնող իրադարձության բնույթի և պատճառի վերաբերյալ, երբ վստահ են, որ ուրիշ մեկը պատասխանատվություն է կրում, և երբ զգում են, որ դեռ կարող են ազդեցություն ունենալ իրավիճակի վրա կամ ազատվել դրանից[34]։
Հենրի Էդվարդ Մենինգը կարծում է, որ «զայրացած մարդիկ իրենց սեփական ստրուկներն են»[18]։
Նախանձը (invidia) բնութագրվում է անհագ ցանկությամբ, ագահության և կրքի նմանությամբ։ Այն կարելի է բնութագրել որպես տիրապելելու տխուր կամ բարկացած ցանկություն ուրիշի հատկանիշները կամ ունեցվածքը։ Դա գալիս է սնապաշտությունից[35] և մարդուն բաժանում է իր մերձավորից[18]։
Ըստ Սուրբ Թովմաս Աքվինացու՝ նախանձով առաջացած պայքարն ունի երեք փուլ՝ առաջին փուլում նախանձողը փորձում է հեղինակազրկել դիմացինին, միջին փուլում նախանձողը կամ «ուրիշի դժբախտությունից ուրախանում է» (եթե նրան հաջողվում է արատավորել դիմացինին), կամ «վշտանում է ուրիշի բարգավաճման հետևանքով» (եթե ձախողվում է), իսկ երրորդ փուլը ատելությունն է, քանի որ «վիշտն ատելություն է առաջացնում»[36]։
Բերտրան Ռասելն ասում էր, որ նախանձը դժբախտության ամենահզոր պատճառներից մեկն է, որը վշտացնում է նախանձողներին, և միաժամանակ ուրիշներին ցավ պատճառելու ցանկություն է առաջացնում[37]։
Հպարտություն (superbia), որը նաև հայտնի է որպես ամբարտավանություն (հին հունարենից Կաղապար:Wikt-lang) կամ դատարկաբանություն։ Այն գրեթե բոլոր ցուցակներում համարվում է յոթ մահացու մեղքերից նախնականը և ամենասարսափելին, ամենադիվայինը[38]։ Այն նաև համարվում է մյուս մեծ մեղքերի սկզբնաղբյուրը։ Հպարտությունը հակադրվում է խոնարհությանը[39][40]։
Հպարտությունը անվանում են բոլոր մեղքերի մայր և այն համարվում է սատանայի ամենակարևոր հատկանիշը։ Ք․ Ս․ Լյուիսը իր «Պարզապես Քրիստոնեություն» գրքում գրում է, որ հպարտությունը «հակառակ Աստծո» վիճակն է, այն դիրքը, որում էգոն և եսը ուղղակիորեն հակադրվում են Աստծուն. «Անարդարությունը, զայրույթը, ագահությունը, հարբեցողությունը և անման այլ երևույթները հպարտության համեմատությամբ ոչինչ են, հպարտության միջոցով էր, որ սատանան դարձավ սատանա։ Հպարտությունը տանում է դեպի մնացած արատները, այն մտքի ամբողջությամբ հակաաստվածային վիճակն է»[41]։ Հպարտություն նաև ընկալվում է որպես հոգին Աստծուց, ինչպես նաև Նրա կենսատու և շնորհաբեր Ներկայությունից աանջատելը[18]։
Մարդը կարող է հպարտանալ տարբեր պատճառներով։ Հեղինակ Իչաբոդ Սփենսերը պնդում է, որ «հոգևոր հպարտությունը հպարտության ամենավատ տեսակն է, եթե ոչ՝ սատանայի վատագույն որոգայթը։ Սիրտը հատկապես անազնիվ է այս մի հարցում»[42]։ Ջոնաթան Էդվարդսն ասել է. «Հիշեք, որ հպարտությունը ամենասարսափելի օձն է, որ կա սրտում, հոգու խաղաղության և Քրիստոսի հետ քաղցր հաղորդակցության ամենամեծ խանգարողը, սա առաջին մեղքն էր, որը երբևէ եղել է, և գտնվում է ամենաներքևում՝ Սատանայի ամբողջ շինվածքի հիմքում, և այն արմատախիլ անելն ամենադժվարն է, այն ամենաթաքնվածն է, գաղտնի և ստոր բոլոր ցանկություններից և հաճախ աննկատ սողոսկում է կրոնի մեջ երբեմն խոնարհության քողի տակ»[43]։
Հպարտության ժամանակակից օգտագործումը կարելի է ամփոփել աստվածաշնչյան ասացվածքով․ «Հպարտությունը գնում է կործանումից առաջ, ամբարտավան ոգին՝ անկումից առաջ» (կրճատ՝ «Հպարտությունը գնում է անկումից առաջ», Առակաց 16:18)։ «Հպարտությունը, որը կուրացնում է» ուղղորդում է հիմար գործողությունների, որոնք հակասում են բանականությանը[44]։ Քաղաքական վերլուծության մեջ «գոռոզությունը» հաճախ օգտագործվում է նկարագրելու համար, թե ինչպես են երկար տարիների ընթացքում մեծ իշխանություն ունեցող առաջնորդները դառնում ավելի ու ավելի իռացիոնալորեն ինքնավստահ և արհամարհանքով լսում խորհուրդներ, ինչն էլ նրանց մղում է իմպուլսիվ գործողությունների[44]։
Պատմության ընթացքում արվեստագետները ոգեշնչված են եղել բարոյականության և մարդկային բնության հավերժական թեմաներով, և յոթ մահացու մեղքերը եղել են ուսումնասիրության առանձնակի հաջողված և հարուստ առարկա։ Այս մեղքերը, որոնք ավանդաբար դասակարգվում են որպես հպարտություն, նախանձ, զայրույթ, ծուլություն, ագահություն, որկրամոլություն և ցանկասիրություն, պատկերված են տարբեր ձևերով՝ սկսած այլաբանական ներկայացումներից մինչև մարդկային վարքի երգիծական դիտարկումներ։
Այս թեմային առնչվող ամենանշանավոր նկարիչներից մեկը Վերածննդի դարաշրջանի ֆլամանդացի նկարիչ Պիտեր Բրեյգել Ավագն էր։ Նրա 1557 թվականի փայտի փորագրությունների շարքը, որը հայտնի է որպես «Յոթ մահացու մեղքեր», վառ կերպով արտահայտում է յուրաքանչյուր մեղքի էությունը մի շարք գրոտեսկային և կատակերգական տեսարաններով։ «Ծուլություն»-ում մի խումբ անփույթ անհատներ հանգիստ ու խորը քնած են՝ անտեսելով իրենց շրջապատող աշխարհը։ «Ագահությունը»-ում պատկերված է մի թշվառ մարդ, ով հաշվում է իր մետաղադրամները դեմքի խեղճ արտահայտությամբ, իսկ «Որկրամոլություն»-ում շատակեր մարդ է, ով կուլ է տալիս է հսկայական չափի կերակուր՝ անտարբեր իր շրջապատի նկատմամբ։
Այլ նշանավոր արվեստագետների շարքում, ովքեր ուսումնասիրել են յոթ մահացու մեղքերը, կարելի է առանձնացնել․
Ակեդիա, (լատիներեն՝ acedia «առանց խնամքի»[29], հունարեն ἀκηδία) արհամարհանք անելիքի նկատմամբ։ Այն թարգմանվում է որպես ապատիկ անփույթություն, դեպրեսիա առանց ուրախության։ Այն կապված է մելամաղձության հետ, ակադիան նկարագրում է վարքագիծը, իսկ մելամաղձոտությունը ենթադրում է այն առաջացնող զգացմունքը։ Վաղ քրիստոնեական մտածողության մեջ ուրախության բացակայությունը դիտվում էր որպես Աստծո բարեգթությունը վայելելու կամավոր մերժում։ Ի հակադրություն, ապատիան համարվում էր դժվար ու կարիքի պահերին ուրիշներին օգնելուց հրաժարվելը։
Acēdia-ն հունարեն κηδεία (Կաղապար:Transliteration) տերմինի բացասական ձևն է, որն ավելի սահմանափակ գործածություն ունի։ «Kēdeia»-ն հատկապես վերաբերում է ամուսնական սիրուն և հանգուցյալների նկատմամբ հարգանքին[45]։
Հռոմի պապ Գրիգորը այն զուգադրեց տրիստիտիայի հետ՝ վերածելով ծուլության՝ իր ցուցակի համար։ Երբ Թովմա Աքվինացին նկարագրեց ակեդիան ցուցակի իր մեկնաբանության մեջ, նա այն նկարագրեց որպես «մտքի անհանգստություն»՝ ավելի փոքր մեղքերի նախնական ձև հանդիսացող, ինչպիսիք են անհանգստությունը և անկայունությունը[46]։
Ակեդիան ներկայումս Կաթոլիկ Եկեղեցու Կատեխիզմում սահմանվում է որպես հոգևոր ծուլություն, երբ հոգևոր առաջադրանքները չափազանց դժվար են թվում[47]։ Չորրորդ դարում քրիստոնյա վանականները կարծում էին, որ ակեդիայի պատճառ առաջին հերթին հանդիսանում է մելամաղձոտ վիճակը, որը առաջացնում է հոգևոր անջատում, ոչ թե ծուլություն[48]։
Սնափառություն (լատիներեն, vanagloria) չարդարացված պարծենկոտություն է։ Գրիգոր Պապը այն դիտարկեց որպես հպարտության մեկ այլ ձև, ուստի նա սնափառությունը միացրեց հպարտության հետ՝ մեղքերի իր ցուցակում[11]։ Ըստ Աքվինասի՝ այն նախանձի նախնական ձևն է[35]։
Լատինական gloria տերմինը մոտավորապես նշանակում է պարծենկոտություն, չնայած դրա անգլերենի նույնարմատ glory (փառք) բառը բացառապես դրական իմաստ է ստացել։ Պատմականորեն, vain (իզուր) տերմինը մոտավորապես նշանակում էր ապարդյուն (իմաստ, որը պահպանվել է ժամանակակից «իզուր» արտահայտության մեջ), սակայն տասնչորսերորդ դարում այն ուժեղ նարցիսիստական երանգ էր ստացել, որն այն պահպանում է մինչ օրս[49]։
Համաձայն 2009 թվականի ճիզվիտ գիտնական Տ. Ռոբերտո Բուսայի անցկացրած ուսումնասիրության տղամարդկանց կողմից խոստովանվող ամենատարածված մահացու մեղքը բղջախոհությունն է, իսկ կանանց խոստովանած ամենատարածված մահացու մեղքը՝ հպարտությունը[50]։ Պարզ չէ, թե արդյոք այս տարբերությունները պայմանավորված են յուրաքանչյուր սեռի կողմից կատարված մեղքերի իրական քանակով, թե դիտարկվող օրինաչափության պատճառն են տարբեր տեսակետներն այն մասին, թե ինչն է «կարևոր» կամ խոստովանելու անհրաժեշտություն ունի[51]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.