Յոզեֆ Ռադեցկի
From Wikipedia, the free encyclopedia
Յոհան Յոզեֆ Վենցել Անտոն Ֆրանց Կառլ կոմս Ռադեցկի ֆոն Ռադեց (գերմ.՝ Johann Joseph Wenzel Anton Franz Karl Graf Radetzky von Radetz, չեխ․՝ Jan Josef Václav Antonín František Karel hrabě Radecký z Radče, նոյեմբերի 2, 1766(1766-11-02)[1][2][3][…], Třebnice, Սեդլչանի[4] - հունվարի 5, 1858(1858-01-05)[1][2][3][…], Միլան, Ավստրիական կայսրություն[3]), ավստրիական ֆելդմարշալ (1836), կոմս։ Ծագումով չեխ ազնվական ընտանիքից։
Յոզեֆ Ռադեցկի | |
---|---|
գերմ.՝ Johann Joseph Wenzel Anton Franz Karl Graf Radetzky von Radetz չեխ․՝ Jan Josef Václav Antonín František Karel hrabě Radecký z Radče | |
նոյեմբերի 2, 1766(1766-11-02)[1][2][3][…] - հունվարի 5, 1858(1858-01-05)[1][2][3][…] (91 տարեկան) | |
Ծննդավայր | Třebnice, Սեդլչանի[4] |
Մահվան վայր | Միլան, Ավստրիական կայսրություն[3] |
Գերեզման | Heldenberg Memorial |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Կոչում | Ֆելդմարշալ |
Մարտեր/ պատերազմներ | նապոլեոնյան պատերազմներ, Իտալա-ավստրիական պատերազմ, Ավստրո-թուրքական պատերազմ, Ֆրանսիական հեղափոխական պատերազմներ և 1848-1849 թվականների ապստամբություններ Իտալիայում |
Կրթություն | Թերեզիանում |
Պարգևներ | |
Ստորագրություն |
1809-1813 թվականներին եղել է ավստրիական բանակի շտաբի պետ, 1813-1814 թվականներին, նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ պատերազմում, դաշնակից զորքերի գլխավոր հրամանատար՝ ավստրիական ֆելդմարշալ Կ․ Շվարցենբերգի շտաբի պետը։ 1831-1857 թվականներին եղել է Հյուսիս Իտալիայում ավստրիական բանակի գլխավոր հրամանատար և միաժամանակ 1849-1857 թվականներին՝ Լոմբարդա-Վենետիկյան թագավորության գեներալ-նահանգապետ։ 1848-1849 թվականների ավստրա-իտալիական պատերազմի ժամանակ Յոզեֆ Ռադեցկու գլխավորած զորքերը Կուստոցայի (1848) և Նովարայիա (1849) մոտ ջարդել են իտալական բանակը, մասնակցել Իտալիայում 1848-1849 թվականների հեղափոխության ճնշմանը։