Յոակիմ Բեկելար[6][7] (անգլ.՝ Joachim Beuckelaer, 1533[1][2] կամ 1531[3], Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ - 1573[4][5], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ), Վերածննդի դարաշրջանի հարավնիդեռլանդացի նկարիչ։

Կենսագրություն

Յոակիմ Բեկելար նկարչություն է սովորել իր մորեղբոր` Պիտեր Արտսենի արվեստանոցում։ Այստեղ նա սկսում է իր ստեղծագործական ուղին, որում հատուկ տեղ ունեն նրա ժանրային դրվակիկները խոհանոցում, շուկայում և ինչպես հարիր է յուրաքանչյուր նկարչի յուրահատուկ ձեռագիր այլաբանական բովանդակությամբ։ Բեկելարը նկարել է նաև կրոնական թեմաներով։ Նրա «Չորս տարրեր» տետրապտիխում (այժմ պահվում է Լոնդոնի Ազգային պատհերասրահում), օրինակ, «Ջուր» պատկերը համադրում է գոյություն ունեցող ջրային տարրերը, օրգանիզմներն ու երևույթները, ինչպես նաև` նկարի հետին ֆոնում գտնվող Հիսուս Քրիստոսին` Գեթսեմանի լճի մոտ։ 1560 թվականին Յոակիմ Բեկելարը դարձավ անտվերպենյան միյության անդամ։ Յոակիմ Բեկելարի ստեղծագործական կայնքը մեծ ազդեցություն է ունեցել հյուսիսային Իտալիայի նկարիչների աշխատանքների վրա։

Ընտրված աշխատանքներ

  • Վազք Եգիպտոսում, կտավ, յուղաներկ, 103 × 81 սմ, Ռոկոկ հաուս, Անտվերպեն
  • Շուկայական տեսարան, կտավ, յուղաներկ, 113 × 81,5 սմ,Գեղեցիկ արվեստների դպրոց, Բուդապեշտ
  • Հիսուսը տանում է խաչը (1562), փայտ, յուղաներկ, 96,5 × 79 սմ, , Արևելյան արվեստի թանգարան, Տոկիո
  • Խոզի մորթը (1563), կաղնի, յուղաներկ, 114 × 83 սմ, Վալրաֆ Ռիչարդի անվան թանգարան, Քյոլն
  • Շուկայում (1564), փայտ, յուղաներկ, 128 × 166 սմ, Պուշկինի անվան թանգարան, Մոսկվա
  • Բանջարեղենային նատյուրմորտ շուկայական առևտրում (1564), կաղնի, յուղաներկ, 114,8 × 170,5 սմ, Ալտե Մայսթերի անվան թանգարան, Կասել
  • Առևտուր հավկիթներով (1565), փայտ, յուղաներկ, 126 × 81 սմ, Թագավորական գեղեցիկ արվեստների դպրոց, Անտվերպեն
  • Չորս տարեր։ հող (1569), փայտ, յուղաներկ, 158,5 × 215 սմ, Ազգային պատկերասրահ, Լոնդոն
  • Չորս տարեր։ ջուր (1569), փայտ, յուղաներկ, 158,5 × 215 սմ, Ազգային պատկերասրահ, Լոնդոն
  • Չորս տարեր։ օդ (1570), 157,3 × 215 սմ, Ազգային պատկերասրահ, Լոնդոն
  • Չորս տարեր։ կրակ (1570), փայտ, յուղաներկ, 157,5 × 215,5 սմ, Ազգային պատկերասրահ, Լոնդոն
  • Խոհարարը սպանված թրչունի հետ (1574), փայտ, յուղաներկ, 112 × 81 սմ, Պատմագեղարվեստական թանգարան, Վիենա
  • Վաճառողը թրչնի մսի և սպանված թրչունի հետ, կաղնի, յուղաներկ, 114 × 159 սմ, Հերցոգ Անտոն Ուլրիխի անվան թանգարան, Բրաունշվայգ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.