գերմանացի, ամերիկաբնակ կենսաֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Յոախիմ Ֆրանկ (գերմ.՝ Joachim Frank, սեպտեմբերի 12, 1940[1], Զիգեն, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիա[2]), Կոլումբիայի համալսարանի գերմանացի ամերիկաբնակ կենսաֆիզիկոս և Նոբելյան մրցանակակիր։ Նա համարվում է մեկ մասնիկով կրիոէլեկտրոնային մանրադիտակի (cryo-EM) հիմնադիրը, որի համար նա 2017 թվականին Ժակ Դյուբոշեի և Ռիչարդ Հենդերսոնի հետ կիսել է Քիմիայի Նոբելյան մրցանակը[6]։ Նա նաև զգալի ներդրում է ունեցել բակտերիաների և էուկարիոտների ռիբոսոմի կառուցվածքի և դերի մեջ։
Յոախիմ Ֆրանկ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1940[1] (84 տարեկան) Զիգեն, Առնսբերգ, Province of Westphalia, Պրուսիա[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Գերմանիա |
Մասնագիտություն | քիմիկոս և կենսաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Կոլումբիայի համալսարան, Օլբանիի համալսարան և Commonwealth Fund?[3] |
Գործունեության ոլորտ | կենսաքիմիկոս |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Ֆրայբուրգի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Կոռնելի համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[4] |
Պարգևներ | |
Joachim Frank Վիքիպահեստում |
Ֆրանկը ծնվել է Վայդենաու թաղամասում գտնվող Զիգենում։ 1963 թվականին Ֆրայբուրգի համալսարանում ֆիզիկայի բակալավրի իր դիպլոմը[7] և 1967 թվականին, Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի դիպլոմը ստանալուց հետո, Ֆրանկը իր Ph.D.-ն ստացել է Մյունխենի Տեխնիկական համալսարանից[8]։
Որպես Հարքնեսի հետդոկտորանտ, նա հնարավորություն ունեցավ երկու տարի սովորելու Միացյալ Նահանգներում. Ռոբերտ Նաթանի հետ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայում, Կալիֆորնիայի համալսարանի Դոններ Լաբորատորիայում, Բերկլի, և Քորնելի համալսարանում, Իթակա, Նյու Յորք[9][10][11]։ 1972 թվականի աշնանը նա կարճ ժամանակով վերադարձավ Մարտինսրիդի Մաքս Պլանկի կենսաքիմիայի ինստիտուտ՝ աշխատելով որպես գիտաշխատող, էլեկտրոնային մանրադիտակի մասնակի փոխկապակցվածության տեսության վրա[12], այնուհետ, 1973 թվականին, նա միացավ Քեմբրիջի համալսարանի Քավենդիշ լաբորատորիային։
1975 թվականին Ֆրանկին Նյու Յորք նահանգի Առողջապահության դեպարտամենտի Լաբորատորիաների և հետազոտությունների բաժնում (այժմ՝ Վադսվորթ կենտրոն) առաջարկեցին ավագ գիտաշխատողի պաշտոն[10][13], որտեղ նա սկսեց աշխատել էլեկտրոնային մանրադիտակի մասնիկային մոտեցումների վրա[14]։ 1985 թվականին նշանակվել է Ալբանիի համալսարանի նորաստեղծ կենսաբժշկական գիտությունների ամբիոնի դոցենտ, իսկ 1986 թվականին՝ պրոֆեսոր։ 1987 և 1994 թվականներին նա մեկնել է Եվրոպա՝ ստեղծագործական արձակուրդի, առաջինը՝ աշխատելու Ռիչարդ Հենդերսոնի հետ, Քեմբրիջի Մոլեկուլային կենսաբանության բժշկական հետազոտական խորհրդում, իսկ մյուսը՝ Հումբոլդտի հետազոտական մրցանակի դափնեկիր Քենեթ Հոլմսի հետ, Մաքս Պլանկի բժշկական հետազոտությունների ինստիտուտում, Հայդելբերգ[10]։ 1998 թվականին Ֆրանկը նշանակվել է Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող։ 2003 թվականից նա նաև դասախոս էր Կոլումբիայի համալսարանում, իսկ 2008 թվականին միացավ Կոլումբիայի համալսարանին, որպես կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաֆիզիկայի և կենսաբանական գիտությունների պրոֆեսոր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.