![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/52/Y%25C4%25B1ld%25C4%25B1z_Teknik_%25C3%259Cniversitesi_06.jpg/640px-Y%25C4%25B1ld%25C4%25B1z_Teknik_%25C3%259Cniversitesi_06.jpg&w=640&q=50)
Յըլդըզ տեխնիկական համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Յըլդըզ տեխնիկական համալսարան (թուրքերեն՝ Yıldız Teknik Üniversitesi, YTU, հաճախ միայն անվանում են Յըլդըզ), թուրքական բարձրագույն ուսումնական տեխնիկական համալսարան, որը մասնագիտացած է ինժեներական գիտություններում։ Համարվում է Ստամբուլի առաջատար համալսարաններից մեկը։ Կենտրոնական կամպուսը գտնվում է Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում։ Նոր Դավութփաշա կամպուսը գտնվում է Էսենլեր թաղամասում։ Համալսարանը բաղկացած է 10 ֆակուլտետներից, երեք պրոֆեսիոնալ ուսումնարաններից և երկու ինստիտուտներից[5][6]։ Տեխնիկական համալսարանին կից գործում է նաև տեխնոպարկ, որը հնարավորություն է տալիս երիտասարդ ձեռներեցներին՝ հմտանալու ձեռներեցության ոլորտում։
Արագ փաստեր Յըլդըզ տեխնիկական համալսարան, Տեսակ ...
Յըլդըզ տեխնիկական համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան, տեխնիկական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 1911 |
Անվանված է | Յըլդըզ |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2] և Anatolian University Libraries Consortium Association?[3] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստամբուլ |
Կայք | yildiz.edu.tr(թուրքերեն) |
![]() ![]() Յըլդըզ տեխնիկական համալսարան, Թուրքիա | |
![]() |
Փակել