From Wikipedia, the free encyclopedia
Յան Ժելեզնի (չեխ․՝ Jan Železný ; հունիսի 16, 1966[1][2][3][…], Մլադա Բոլեսլավ, Central Bohemia, Չեխոսլովակիա[2][4][5]), չեխոսլովակ և չեխ գեղասահորդ, օլիմպիական եռակի չեմպիոն և աշխարհի եռակի չեմպիոն։ 1996 թվականի մայիսի 25-ին Ենայում սահմանել է համաշխարհային ռեկորդ, որը մինչ օրս մնում է անգերազանցելի (98 մ 48 սմ)։
Յան Ժելեզնի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | javelin thrower և մարզական պաշտոնյա |
Երկիր՝ | Չեխիա և Չեխոսլովակիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 16, 1966[1][2][3][…] (58 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մլադա Բոլեսլավ, Central Bohemia, Չեխոսլովակիա[2][4][5] |
Հասակ՝ | 186 սանտիմետր |
Քաշ՝ | 88 կիլոգրամ |
Հաղթել է 1992, 1996 և 2000 թվականների Օլիմպիական խաղերում, 1988 թվականի Օլիմպիական խաղերում գրավել է երկրորդ տեղը։ 1993, 1995 և 2001 թվականների աշխարհի առաջնություններում նվաճել է «ոսկի», իսկ 1987 և 1999 թվականներին՝ «բրոնզ»։ Երկար և հաջող կատարման շնորհիվ համարվում է բոլոր ժամանակների լավագույն նիզակակիրը։
Բացի համաշխարհայինից (98,48 մ), Ժելեզնիին պատկանում է աշխարհի առաջնությունների ռեկորդը (92,80 մ)։ Յան Ժելեզնին 90 մետրում կատարել է 53 նետում, ինչը 2007 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ բոլոր մյուս նիզակակիրների 40-ից ավելի նման նետումներ միասին վերցրած[6]։ Ճանաչվել է Աշխարհի (2000) և Եվրոպայի (1996, 2000) տարվա աթլետ, Չեխիայի լավագույն մարզիկ (1993, 1995, 2000, 2001)։
Յան Ժելեզնին իր կարիերան ավարտել է 2006 թվականին հայրենի Մլադա Բոլեսլավում։ 2006 թվականից մարզչական աշխատանքի է անցել։
Ի պատիվ Յանի անվանվել է (9224) ժելեզնի աստերոիդը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.