![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/03/Jaan_Anvelt_1925.jpg/640px-Jaan_Anvelt_1925.jpg&w=640&q=50)
Յան Անվելտ
From Wikipedia, the free encyclopedia
Անվելտ Յան Յանովիչ (կեղծանունը՝ Էսսաարե Աադու, ապրիլի 18, 1884(1884-04-18)[1], Վիլյանդիմաա, Էստոնիա - դեկտեմբերի 11, 1937(1937-12-11)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Էստոնիայի կոմկուսի ղեկավարներից, հրապարակախոս, գրող։ Կոմկուսի անդամ 1907 թվականից։ Կուսակցական աշխատանք է տարել Պետերբուրգում և Էստոնիայում։ Նարվայում լույս ընծայվող բոլշևիկյան «Կիյր» («Ճառագայթ») թերթի կազմակերպիչներից և խմբագիրներից (1912—1914)։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության ժամանակ եղել է Նարվայի խորհրդի և ժամանակավոր հեղկոմի նախագահ։ 1918 թվականի նոյեմբերից Էստոնիայի Խորհրդային Հանրապետության (Էստլանդիայի աշխատանքային կոմունայի) ժողկոմխորհի նախագահ։ 1921–1925 թվականներին գտնվել է ընդհատակում, բուրժուական էստոնիայում։ 1925 թվականին եկել է ԽՍՀՄ։ 1935 թվականից՝ Կոմինտերնի Ինտերնացիոնալ վերահսկիչ հանձնաժողովի անդամ և պատասխանատու քարտուղար։ Անվելտը գրել է պատմության, էկոնոմիկայի, քաղաքականության վերաբերյալ գործեր, գեղարվեստական երկեր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Յան Անվելտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 18, 1884(1884-04-18)[1] |
Ծննդավայր | Վիլյանդիմաա, Էստոնիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1937(1937-12-11)[2] (53 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Alma Ostra-Oinas? |
Զավակներ | Jaan Anvelt Jr.? |
![]() |