Յանցզի
From Wikipedia, the free encyclopedia
Յանցզի, (չինարեն՝ 長江 - «երկար գետ»), Եվրասիայի ամենաերկար և ջրառատ գետը, ջրառատությամբ երրորդ գետն է աշխարհում[1][2]։ Հոսում է Չինաստանի տարածքով, ունի շուրջ 6300 կմ երկարություն, ավազանի մակերեսն է 1 808 500 կմ²։ Դա կազմում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամբողջ տարածքի մոտավորապես մեկ հինգերորդ մասը։ Այդտեղ է բնակվում այդ երկրի բնակչության շուրջ մեկ երրորդ մասը[3]։
Յանցզի | |
---|---|
Յանցզի գետը | |
Բնութագիր | |
Երկարություն | 5800 |
Ավազանի մակերես | 1 808 500 կմ² |
Ջրի ծախս | 31 900 |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Տիբեթ |
Գետաբերան | Արևելաչինական ծով |
Գետաբերանի տեղակայում | Արևելաչինական ծով |
Բարձրություն | 0 մ |
Կոորդինատներ | 33°26′39″ հս․. լ. 90°56′10″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Jinsha Jiang?, Heng River?, Yalong River?, Մին Գետ, Tuo River?, Chishui River?, Ցզյալինցզյան, Wu River?, Yuan River?, Հանշույ, Zi River?, Xiang River?, Gan River?, Հուայհե, Qinhuai River?, Qingyi River?, Shuiyang River?, Fushui River?, Qing River?, De Qu?, Q11131507?, Q11570154?, Sewu Qu?, Q15928024?, She Shui?, Ruxi River?, Yili He?, Xixi River?, Meigu River?, Ouqu?, Maisu River?, Zengqu River?, Sequ River? և Huangpu River? |
Ջրի մարմիններ | Դունտինհու և Պոյա Նհու |
Երկիր | Չինաստան |
Երկրամաս | Ցինհայ, Տիբեթի ինքնավար շրջան, Յունան, Սիչուան, Չունցին, Հուբեյ, Հունան, Ցզյանսի, Անհոյ, Ցզյանսու և Շանհայ |
Ջրահավաք | Յանցզիի ավազան |
Գետը Վիքիպահեստում |
Չինացիները գետն անվանում են Cháng Jiāng (listen (օգնություն • ինֆո), որը բառացի թարգմանությամբ նշանակում է Մեծ գետ։
Յանցզին մեծ դեր է խաղացել Չինաստանի պատմության, նրա տնտեսության ու մշակույթի մեջ։ Այդ գետի բարգավաճող, ծաղկուն դելտայում ստեղծվել և ստեղծվում է երկրի համախառն ներքին արդյունքի ավելի քան 20 տոկոսը։ Հազարավոր տարիներ նրա ջրերն օգտագործվել են խմելու, ոռոգման, մաքրման աշխատանքների, ուղևորների ու բեռների փոխադրման, ինչպես նաև՝ արդյունաբերական ու ռազմական նպատակներով։ Գետը նաև ծառայել է որպես սահմանագիծ։ Յանցզիի վրա կառուցված Երեք կիրճերի ամբարտակի հիդրոէլեկտրակայանը ջրի ուժով աշխատող խոշորագույն էլեկտրակայանն է աշխարհում[2][5]։
Իր երկար ու ձիգ հոսքի ընթացքում գետն անցնում է բազում էկոհամակարգերի միջով և կեցավայր է դարձել մի շարք էնդեմիկ ու վտանգված կենդանատեսակների, այդ թվում՝ չինական ալիգատորի, անլողաթի նեղկողավոր ջրախոզի, յուրահատուկ դելֆինի, թառափի համար։
Վերջին տարիներին գետը զգալիորեն վնասվել է՝ արդյունաբերական ու կենցաղային թափոններով, գյուղատնտեսությունում օգտագործվող պարարտանյութերով ու թունաքիմիկատներով աղտոտվելու հետևանքով[6]։ Նրա որոշ հատվածներ ներկայումս վերցված են պետական պահպանության ներքո։ Իսկ Յունան նահանգի արևմտյան մասում ընկած հատվածը, ընդգրկված լինելով Յունանի երեք զուգահեռ գետերի պահպանվող տարածքի մեջ, միաժամանակ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած Համաշխարհային ժառանգության ցանկում։
2014 թվականի կեսերին չինական կառավարությունը հայտարարեց, որ նախատեսված է Յանցզի գետի երկայնքով մեկ կառուցել տրանսպորտային լայն ու բազմաճյուղ ցանց՝ երկաթգծերով, ավտոմայրուղիներով, օդանավակայաններով, նավահանգիստներով հանդերձ, և ստեղծել տնտեսական մի նոր գոտի[7]։
Յանցզի գետի ավազանը (Հուանհե գետի ավազանի հետ մեկտեղ) հանդիսանում է չինական քաղաքակրթության օրրանը։