From Wikipedia, the free encyclopedia
Յանոշ Արան (հունգ.՝ Arany János մարտի 2, 1817[1][2][3][…], Salonta, Բիհոր, Ռումինիա - հոկտեմբերի 22, 1882[1][2][3][…], Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4]), հունգարացի պոետ։
Յանոշ Արան հունգ.՝ Arany János | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1817[1][2][3][…] |
Ծննդավայր | Salonta, Բիհոր, Ռումինիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 22, 1882[1][2][3][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա[4] |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, գրող, լրագրող և թարգմանիչ |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Reformed College of Debrecen? (1836) |
Ուշագրավ աշխատանքներ | Toldi trilogy? |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա և Կիշֆալուդիի միություն |
Պարգևներ | |
Ամուսին | Julianna Ercsey? |
Զավակներ | Julianna Arany? և Լասլո Արան |
János Arany Վիքիպահեստում |
Յանոշ Արան, տրանսիլվանյան հունգարացի։ Ծնվել է կալվինյան (ռեֆորմատական) աղքատացած հայդուկ–ազնվականի ընտանիքում։ Դեռ մանկության տարիներին գրեց առաջին բանաստեղծությունները հունգարերեն և լատիներեն (որը կատարելությամբ անգիր էր սովորել)։ Որպեսզի ծնողները կարողանային կարիքից դուրս գալ, Յանոշը 14 տարի աշխատեց որպես ուսուցչի օգնական։
1833 թվականին ընդունվեց Դեբրեցեենի Ռեֆորմատական համալսարան, որտեղ սովորեց գերմաներեն և ֆրանսերեն, բայց թողնելով ուսանողական նստարանը, մտնում է թափառաշրջիկ դերասանների թատերախումբ։
Ավել ուշ Արանը տիրապետեց անգլերենին։ Աշխատել է նոտար։ 1846 թվականին Արանին ունեցավ գրական հաջողություն, երբ հրատարակվեց իր առաջին բանաստեղծական երկը՝ «Կորած սահմանադրություն»-ը (հունգ.՝ Elveszett alkotmány)։ Այդ նույն տարում ավարտված էր Արանի ավելի հայտնի «Տոլդի»-ն (венг. Toldi Miklós; 1320—22 ноября 1390), որի համար նա արժանացել է «Կարոյ Կիշֆալուդի» ընկերության մրցանակին։ Պոեմը նվիրված է Միկլոշ Տոլդիին, Հունգարիայի ժողովրդական հերոսին[5], որը նպաստեց ազգային ինքնագիտակցության աճին։
1848—1849 թվականների հեղափոխության ժամանակ Արանը դարձավ Շանդոր Պետեֆիի ընկերը, ստեղծեց մի քանի հայրենասիրական բանաստեղծություններ և բալլադներ։ Հեղափոխության կործանումից հետո Արանը ստիպված էր որոշ ժամանակ թաքնվել։ Վերադառնալով Բուդապեշտ 1867 թվականին պարգևատրվել է Նադաշտի (венг. Nádasdy) ակադեմիական մրցանակով «Բուդայի մահը» պատմական պոեմի համար (հունգ.՝ Buda halála), հոներական թագավոր Աթթիլայի եղբոր մասին, գլուխը դրեց վերջին մենամարտում[6]։
Ավելի ուշ Արան ընտրվեց Հունգարական գիտությունների ակադեմիայի ցմահ քարտուղար։
1860 թվականից Արան գլխավորեց Կիշֆալուդի Ընկերությունը և հիմք դրեց «Szépirodalmi Figyelő» գրական ամսագիր, հետագայում դարձավ Հունգարիայի կարևոր գրական քննադատական հրատարակություն։ Մասնակցեց Շեքսպիրի ստեղծագործությունների հունգարերեն թարգմանությանը։
1877 թվականին հեռացավ հասարակական կյանքից և առավելապես գրեց լիրիկական կամ էպիկական ստեղծագործություններ։ Տոլդիի մասին առաջին պոեմի ընթացքում 1854 թվականին հրատարակվեց եռերկ ստեղծագործության երկրորդ մասը «Տոլդիի երեկոն», և 1879 թվականին՝ «Տոլդիի սերը»։
Արանը թարգմանեց հունգարերեն Վիլյամ Շեքսպիրի երեք դրամաները՝ «Միջամառային գիշերվա երազ» (A Midsummer Night's Dream), «Համլետ» (Hamlet) և «Ջոն արքա» (King John), դառնալով հունգարերեն լավագույն թարգմանությունները։ Արանը նաև օգնել է իր մեկնաբանություններով հունգարացի այլ թարգմանիչներին և թարգմանել է Միխայիլ Լերմոնտովի, Ալեքսանդր Պուշկինի և Մոլիերի ստեղծագործությունները։
Թաղված է բուդապեշտյան Կերեպեշի գերեզմանոցում։ Յանոշ Արանի հուշարձանը կանգնեցված է Հունգարական ազգային թանգարանի մուտքի մոտ։ Յանոշի Լասլո որդին նույնպես պոետ դարձավ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.