From Wikipedia, the free encyclopedia
Յակոբ Յորդանս (հոլ.՝ Jacob Jordaens, մայիսի 19, 1593[1][2][3][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4][5] - հոկտեմբերի 18, 1678[1][2][6][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4][5]), ֆլամանդացի նկարիչ։
Յակոբ Յորդանս հոլ.՝ Jacob Jordaens | |
---|---|
Ի ծնե | հոլ.՝ Jacob Jordaens |
Ծնվել է | մայիսի 19, 1593[1][2][3][…] |
Ծննդավայր | Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4][5] |
Վախճանվել է | հոկտեմբերի 18, 1678[1][2][6][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4][5] |
Ազգություն | Ֆլամանդացիներ |
Քաղաքացիություն | Իսպանական Նիդերլանդներ |
Դավանանք | բողոքականություն |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և վիզուալ արտիստ |
Ոճ | Ֆլամանդական բարոկկո նկարչություն[7] և բարոկկո[7] |
Ժանր | դիմապատկեր[5], պատմական գեղանկարչություն[5], կրոնական նկարչություն[5], դիցաբանական գեղանկարչություն[5], ժանրային նկարչություն[5], բնանկար[5] և կենցաղային ժանր[5] |
Ուշագրավ աշխատանքներ | The Abduction of Europa?, Prometheus Bound?, Mercury and Argus? և The Bagpipe Player? |
Ուսուցիչ | Ադամ վան Նոորտ |
Աշակերտներ | Յոհան Ուլրիխ Մայր |
Անդամակցություն | Անտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա |
Ամուսին | Catharina van Noort? |
Զավակներ | Jacob Jordaens (II)?[8], Elisabeth Jordaens? և Anna Catharina Jordaens? |
Jacob Jordaens Վիքիպահեստում |
1607 թվականից սովորել է Ա․ վան Նորտի մոտ, համագործակցել Պիտեր Պաուլ Ռուբենսին։ Յակոբ Յորդանսի արվեստում ցայտուն դրսևորվել են ֆլամանդական դպրոցի ժողովրդի հիմունքներն ու ռեալիստական ձգտումները, միաժամանակ նշանակալի դեր կատարել նիդերլանդական հին ավանդույթների և Կարավաջոյի ժառանգության հետ ունեցած կապերը («Ընտանեկան դիմանկար», մոտ 1615, Էրմիտաժ, Լենինգրադ, «Հովիվների երկրպագությունը», 1618, Ազգային թանգարան, Ստոկհոլմ)։ 1620-1630-ական թթ․ լավագույն նկարներում («Ցուպիտերի դաստիարակումը», 1620, Կասսելի պատկերասրահ, «Ընտանեկան դիմանկար», մոտ Յակոբ Յորդանս ծերունու դիմանկար (մոտ 1641, Էրմիտաժ, Լենինգրադ) 1622-1624, Պրադո, Մադրիդ, «Պտղաբերության այլաբանություն», մոտ 1625-1628, Հնագույն արվեստի թանգարան, Բրյուսել) որոշակի են ռեալիզմի նրա սկզբունքները՝ հակումը դեպի գյուղացիների և բյուրգերների լիարյուն տիպերը, ամուր, ծանրամարմին ֆիգուրներն ու հյութեղ մանրամասները, կենցաղային ժանրին տված նախապատվությունը, կրոնական ու դիցաբանական թեմաների կենցաղային մեկնաբանությունը, հնչեղ տաք տոներով գունանկարը։ 1640-ական թթ․ ստեղծել է ֆիգուրներով ծանրաբեռնված հանդիսավոր կոմպոզիցիաներ, որոնցում երբեմն զգացվում է կեղծ պաթոս։ Նկարչի «Պանը և Սիրինքսը» գունանկարը և «Տղամարդու դիմանկար» գրաֆիկական աշխատանքը գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.