From Wikipedia, the free encyclopedia
Յալիցա Ապարիսիո Մարտինես (իսպ.՝ Yalitza Aparicio Martínez, դեկտեմբերի 11, 1993[1], Tlaxiaco, Օախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), մեքսիկացի դերասանուհի և մանկավարժ։ Կլեոյի դեբյուտային դերը Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմում 2018 թվականին նրան առաջադրել Է «Օսկար» մրցանակի՝ կանանցի լավագույն դերի համար[4]։ Նա ունի գիտական աստիճան նախադպրոցական կրթության ոլորտում։
Յալիցա Ապարիսիո իսպ.՝ Yalitza Aparicio | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1993[1] (30 տարեկան) |
Ծննդավայր | Tlaxiaco, Օախակա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | preschool teacher, դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ընտրանի | Ռոմա |
Պարգևներ և մրցանակներ | |
Ապարիսիոն ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 11-ին[5], Մեքսիկայի[6][7] Օախակա քաղաքում։ Հայրը պատկանում է Միշտեքների լեզվաընտանիքին, իսկ մայրը խոսում է Մեքսիկայում հնդկական լեզուններից մեկով՝ տրիկեյով[8][9]։ Սակայն նա չի տիրապետում միշտեքի լեզվին ու ստիպված էր սովորել այն «Ռոմա» ֆիլմի համար[10]։ Ապարիսիոին դաստիարակում էր միայնակ մարրը, որը սպասուհի էր աշխաըում[11]։ Նա չի սովորել դերասանական վարպետությունը և մասնագիտությամբ նախադպրոցական կրթության ուսուցչուհի է[12]։ Ապարիսիոյի բեկումնային դերը «Ռոմայում» նրան 2018 թվականին բերել Է «Օսկար»[13] մրցանակի անվանակարգը՝ կանանցի լավագույն դերի համար։ Նա նաև ստացել է այդ կարգի անվանակարգեր Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի[14], «Critics' Choice Movie Awards»-ի[15], «հոլիվուդյան կինոմրցանակի»[16], «Գոթեմի», Սան Ֆրանցիսկոյի կինոքննադատների շրջանակի[17], «Սպուտնիկ»-ի[18] և կանացի կինոքննադատների շրջանակի մրցանակներում[19], ինչպես նաև նա ստացել է մեծ ճանաչում Time-ից[20] և The New York Times-ից[21]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.