From Wikipedia, the free encyclopedia
«Ռոմա» (իսպ.՝ Roma), 2018 թվականի մեքսիկական սև-սպիտակ ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի կողմից, ով հանդես է եկել նաև որպես ֆիլմի օպերատոր, սցենարի հեղինակ և համապրոդյուսեր։
Ռոմա անգլ.՝ Roma | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1][2] Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1][2] |
Ժանր | դրամա |
Թվական | օգոստոսի 30, 2018[3], օգոստոսի 31, 2018[3], սեպտեմբերի 10, 2018[3], սեպտեմբերի 13, 2018[3], նոյեմբերի 21, 2018[3], նոյեմբերի 29, 2018[3], նոյեմբերի 29, 2018[3], նոյեմբերի 30, 2018[3], դեկտեմբերի 3, 2018[3], դեկտեմբերի 5, 2018[3], դեկտեմբերի 6, 2018[4][3], դեկտեմբերի 7, 2018[3], դեկտեմբերի 7, 2018[3] և դեկտեմբերի 12, 2018[3] |
Լեզու | իսպաներեն և Mixtec? |
Ռեժիսոր | Ալֆոնսո Կուարոն |
Պրոդյուսեր | Ալֆոնսո Կուարոն և Gabriela Rodriguez? |
Սցենարի հեղինակ | Ալֆոնսո Կուարոն |
Դերակատարներ | Յալիցա Ապարիսիո, Marina de Tavira?, Jorge Antonio Guerrero?, Latin Lover?, Kjartan Halvorsen? և Ջենիֆեր Արմոր |
Օպերատոր | Ալֆոնսո Կուարոն |
Մոնտաժ | Ալֆոնսո Կուարոն և Adam Gough? |
Պատմվածքի վայր | Մեխիկո |
Նկարահանման վայր | Մեխիկո |
Կինոընկերություն | Participant Media, Esperanto Filmoj? և Նեթֆլիքս |
Տևողություն | 135 րոպե |
Բյուջե | 15 000 000 $ |
Շահույթ | 1 140 769 $[5] |
Պաշտոնական կայքէջ | |
Roma (2018 film) Վիքիպահեստում |
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին Վենետիկի 75-րդ կինոփառատոնում, որտեղ այն մասնակցել է հիմնական մրցութային ծրագրին և արժանացել փառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծ»-ի[6][7]։
Սյուժեի հիմքում ընկած է Մեխիկոյի միջին դասի սովորական ընտանիքի կյանքի պատմությունը 1970-ականներին։ Ընտանիքի հայրը հազվադեպ է տանը լինում, և մայրը չորս երեխաներին դաստիարակում է Հնդկաստանից եկած երկու աղախինների օգնությամբ։ Հերոսների կայնքում բեկումնային են դառնում 1971 թվականի հունիսի 10-ին կաթոլիկական տոնակատարության ժամանակ տեղի ունեցած անկարգությունները, երբ զինվորները կրակ են բացում ցուցարարների վրա։
2016 թվականի սեպտեմբերի 8-ին հայտարարվել է, որ Ալֆոնսո Կուարոնը կգրի սցենար 1970-ական թվականներին Մեխիկոյում ապրող մեքսիկական ընտանիքի կյանքին նվիրված նախագծի համար և կլինի դրա ռեժիսորը։ Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2016 թվականի աշնանը[8]։ Նախագիծն իրականացվել է Կուարանի, Գաբրիել Ռոդրիգեսի ու Նիկոլաս Սելիսի կողմից։
2016 թվականի նոյեմբերի 3-ին հայտարարվել է, որ նկարահանման հրապարակում կողոպուտ է տեղի ունեցել[9]։ Ըստ ստուդիայի տվյալների՝ երկու կին տուժել են, նկարահանող անձնակազմի հինգ անդամ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ բջջային հեռախոսները, դրամապանակներն ու թանկարժեք զարդերը գողացվել են[10]։ Ինչպես հայտարարվել է՝ նկարահանող խումբն այդ օրը գնացել է նկարահանումներն անցկացնելու, երբ քաղաքային բանվորների խումբը մոտեցել է նրանց ու փորձել դադարեցնել նկարահանումները։ Նկարահանող խումբը հայտարարել է, որ իրենց ունեն նկարահանման թույլտվություն, սակայն բանվորները մնացել են, երկու խմբերի միջև սկսել է վիճաբանություն։
2018 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Netflix-ը ձեռք է բերել ֆիլմի տարածման իրավունքը[11]։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին Վենետիկի 75-րդ կինոփառատոնում[12]։ Այն ցուցադրվել է նաև Տելուրիդի կինոփառատոնում 2018 թվականի օգոստոսի 31-ին[13][14], Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2018 թվականի սեպտեմբերի 10-ին[15], ինչպես նաև Նյու Յորքի կինոփառատոնում նույն թվականի հոկտեմբերի 5-ին[16]։ Ֆիլմի թիզերը, որի տևողությունը կազմում է մեկ րոպե, ներկայացվել է 2018 թվականի հուլիսի 25-ին Կուարոնի կողմից Թվիթերի իր էջում[17]։
Մրցանակների ցանկ | |||||
---|---|---|---|---|---|
Տարի | Կինոփառատոն/Կինոմրցանակ | Կատեգորիա | Ներկայացված(ներ) | Արդյունք | Աղբ. |
2018 | Վենետիկի 75-րդ կինոփառատոն | Ոսկե առյուծ | «Ռոմա» | Հաղթանակ | |
Տորոնտոյի միջազգային կինոփառատոն | «Ժողովրդի ընտրություն» մրցանակ — Հատուկ շնորհանդեսներ | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.