From Wikipedia, the free encyclopedia
Մուրադ IV (օսմ. مراد رابع — Murâd-ı râbi‘, թուրքերեն՝ Dördüncü Murat, հուլիսի 27, 1612[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 8 (18), 1640, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), Օսմանյան կայսրության սուլթան 1623 - 1640 թթ.։
Մուրադ IV օսման.՝ مراد رابع | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1612[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | փետրվարի 8 (18), 1640 (27 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Ստամբուլ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | կառավարիչ և բանաստեղծ |
Ամուսին | Ayşe Sultan?, Fariha Islam?, Ayşe Mahziba Sultan? և Şemsişah Sultan?[2] |
Ծնողներ | հայր՝ Ահմեդ I, մայր՝ Քյոսեմ Սուլթան |
Զբաղեցրած պաշտոններ | Օսմանյան կայսրության սուլթան |
Երեխաներ | Քայա Սուլթան, Gevherhan Sultan? և Rabia Sultan? |
Ստորագրություն | |
Murad IV Վիքիպահեստում |
Ահմեդ I-ի որդին է։
Շահզադե Մուրադը ծնվել է 1612 թվականի հուլիսի 26-ին կամ 27-ին և սութան Ահմեդ I-ի ենթադրաբար երրորդ որդին էր՝ ծնված նրա սիրելի հարճ Քյոսեմ սուլթանից։ Մուրադը երկար ժամանակ գտնվում էր իր հարազատների հսկողության տակ։ Նա գահ բարձրացավ 11 տարեկան հասակում։ Գահակալման առաջին տարիներին, ըստ էության, մայրը՝ Քյոսեմ սուլթանն էր կառավարում երկիրը, որը, լինելով իշխող սուլթանի մայրը, կրում էր վալիդե սուլթան տիտղոսը և ուներ լայն լիազորություններ։ Նա իշխեց հինգ տարի, մինչև 1632 թվականը, և այդ շրջանում Օսմանյան կայսրությունը հայտնվեց անիշխանության մեջ, որից օգտվելով, Սեֆյան Պարսկաստանի զորքերը ներխուժեցին Բաղդադի էյալեթ (գտնվում է ներկայիս Իրաքի տարածքում), միևնույն ժամանակ ապստամբություն բռնկվեց Հյուսիսային Անատոլիայում, իսկ 1631 թվականին ենիչերիները հարձակվեցին պալատի վրա և սպանեցին Մեծ Վեզիրին ու մի քանի պալատական ծառայողների։ Մուրադ IV-ը, վախենալով իր եղբայր Օսման II-ի ճակատագրին արժանանալուց, որն իշխել էր շատ կարճ՝ ընդամենը 1618-1622 թվականներին, որոշում է ամրապնդել իր իշխանությունը։ Նա մորը մեկուսացրեց իշխանական լծակներից և ամբողջ ղեկը վերցրեց իր ձեռքը։ 1628 թվականին 16-ամյա Մուրադ IV-ը, Ալլահի օրենքները՝ շարիաթը ոտնահարելու համար մահապատժի է ենթարկում Եգիպտոսի նախկին նահանգապետ Կարա Մուսթաֆա փաշային, որը նաև իր փեսան էր՝ քույր Ֆաթիմա սուլթանի ամուսինը։
Մուրադ IV-ը նախ փորձում է վերացնել կոռուպցիոն երևույթները, որոնք ձևավորվել և արմատացել էին դեռևս նախորդ սուլթանների օրոք և անուշադրության էին մատնվել իր մոր՝ Քյոսեմ սուլթանի փաստացի կառավարման տարիներին՝ պաշտոնատար անձանց կողմից։ Մուրադ IV-ը նաև արգելեց ոգելից խմիչքների, թութունի և սուրճի գործածությունը Ստամբուլում՝ օրենքը խախտողներին սպառնալով մահապատժով։ Ինչպես հաղորդում են ժամանակակից աղբյուրները, նա գիշերային հսկողություն է սահմանում փողոցներում և առևտրական տաղավարներում։ Գիշերային պահակները շրջում էին ոստիկանական համազգեստի վրայից քաղաքացիական զգեստներ հագած։ Հանցագործություն կատարածներին բացահայտելով նրանք դեն էին նետում քողարկման համար հագած այդ հագուստը և բռնում նրանց ու տեղում գլխատում։
1635 թվականին Մուրադ IV-ն արշավեց Սեֆյան Պարսկաստանի վրա։ Կարճ ժամանակում թուրքերը գրավեցին Թավրիզը, Երևանը, Նախիջևանը։ Սակայն ռազմական այդ հաջողությունները թուրքերին դրեցին ծանր կացության մեջ, քանի որ դրա պատճառով նախօրոք դատարկվել էին այդ բնակավայրերն ու հարակից տարածքները, և թուրք զինվորները զրկվեցին ոչ միայն ավարառության, այլև ուտելիք հայթայթելու հնարավորությունից։ Մուրադը նահանջեց, բայց 1638 թվականին սուլթանի գլխավորած բանակը կրկին գրավեց Բաղդադը, ինչը ստիպեց պարսից շահ Սեֆի I-ին 1639 թվականին Թուրքիայի հետ կնքել Ղասրե Շիրինի հաշտության պայմանագիրը, որով Հայաստանի տարածքը չորրորդ անգամ բաժանվեց երկու օտար պետությունների միջև:
Այդ պայմանագիրը վերջ դրեց Օսմանյան կայրսության և Սեֆյան Պարսկաստանի միջև երկարամյա հակամարտությանը, որը սկիզբ էր առել 1514 թվականին տեղի ունեցած Չալդրանի ճակատամարտով։ Դա եղավ Մուրադ IV-ի ամենամեծ նվաճումներից մեկը։ Դրանով, ընդհանուր առմամբ, երկու պետությունների միջև վերականգնվեց դեռևս 1555 թվականին կնքված Ամասիայի հաշտության պայմանագրով հաստատված սահմանը։ Ղասրե Շիրինի հաշտության պայմանագրով գծված սահմանը անփոփոխ մնաց գրեթե մեկ դար։
1641 թվականի հունիսի 7-ին թուրքական բանակը մեծ վեզիր Քեմանքեշ Կարա Մուսթաֆա փաշայի գլխավորությամբ պաշարեց Ազով բերդաքաղաքը, որտեղ ամրացած կազակները շուտով՝ հաջորդ տարվա ամռանը, ստիպված եղան հեռանալ ամրոցից։
Այդ ընթացքում Օսմանյան դինաստիայի արական սեռի ներկայացուցիչներ էին միայն Մուրադ IV-ը և նրա եղբայր Իբրահիմը։ Մահից առաջ Մուրադ IV-ը որոշում է Օսմանյան գահը հանձնել Ղրիմի խան Բահադիր I Գերային, քանի որ Իբրահիմը հոգեկան շեղումներ ուներ և չէր կարող պետություն ղեկավարել, իսկ Օսմանյաններն ու Գերայները խնամիական կապերով ազգակիցներ էին։ Մուրադ IV-ը նույնիսկ հրամայում է սպանել իր եղբորը, որպեսզի հանկարծ գահը չանցնի նրա ձեռքը։ Սակայն վերջին պահին մայրը՝ Քյոսեմ սուլթանը նրան փրկում է մահից։ 1640 թվականի փետրվարի 8-ին Մուրադ IV-ը վախճանվեց, և այդպիսով, որպես գահի օրինական և միակ ժառանգ, թագավորում է Իբրահիմը։ Բայց քանի որ նոր սուլթանը ի վիճակի չէր երկիրը կառավարել, իշխանությունն իրենց ձեռքը վերցրին Քյոսեմ սուլթանն ու Կարա Մուստաֆա փաշան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.