![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/Mohamed_Morsi-05-2013.jpg/640px-Mohamed_Morsi-05-2013.jpg&w=640&q=50)
Մուհամմադ Մուրսի
From Wikipedia, the free encyclopedia
Մուհամմադ Մուրսի Իսա Ալ-Այյաթ[7] (արաբ․՝ محمد مرسى عيسى العياط, օգոստոսի 8, 1951(1951-08-08)[1], El-Adwah, Եգիպտոսի թագավորություն - հունիսի 17, 2019(2019-06-17)[2][3][4], Tora Prison, Կահիրե[5][6]), եգիպտացի պետական և քաղաքական գործիչ։ 2012 թվականի հունիսի 30-ից մինչև 2013 թվականի հուլիսի 3-ը եղել է Եգիպտոսի նախագահը (թվով 5-րդ նախագահն է)։ Հանդիսանում է Ազատություն և արդարություն կուսակցության նախագահը, որը հաստատվել է միջազգային պանիսլամիզմի կազմակերպություն Մուսուլման եղբայրների կողմից 2011 թվականի ապրիլի 30-ին՝ Եգիպտական հեղափոխությունից հետո[8]։ 2012 թվականին Մուրսին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Եգիպտոսի պատմության առաջին ժողովրդավարական կարգով ընտրված նախագահն է, նա երկիրը կառավարեց մեկ տարուց մի փոքր ավելի մինչև այն պահը, երբ 2013 թվականի հուլիսի 3-ին ռազմական հեղաշրջման հետևանքով նրա ռեժիմը տապալվեց։ Նրա ռեժիմի տապալումից հետո նոր ղեկավարները Մուրսիին ձերբակալեցին, նոր իշխանությունները նրան մեղադրեցին քաղաքական ռեպրեսիաներ հրահրող Մուսուլման եղբայրներ կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ[9][10], հետագայում կազմակերպությունը համարվեց ահաբեկչական[11]։
Մուհամմադ Մուրսի արաբ․՝ مُحمَّد مُرسي | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 8, 1951(1951-08-08)[1] |
Ծննդավայր | El-Adwah, Եգիպտոսի թագավորություն |
Մահացել է | հունիսի 17, 2019(2019-06-17)[2][3][4] (67 տարեկան) |
Մահվան վայր | Tora Prison, Կահիրե[5][6] |
Գերեզման | Nasr City |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Կահիրեի համալսարան և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (1982) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ճարտարագետ, համալսարանի դասախոս և materials scientist |
Աշխատավայր | Zagazig University? և Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) |
Ամուսին | Naglaa Mahmoud? |
Զբաղեցրած պաշտոններ | President of Egypt? և Չմիացած երկրների շարժման գլխավոր քարտուղար |
Կուսակցություն | Freedom and Justice Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Abdullah Morsi? |
Ստորագրություն![]() | |
![]() |