From Wikipedia, the free encyclopedia
Մորիս Շևալյե (ֆրանս.՝ Maurice Chevalier, ամբողջ անունը՝ Մորիս Օգյուստ Շևալյե (Maurice Auguste Chevalier), սեպտեմբերի 12, 1888[1][2][3][…], Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսիա[4][5] - հունվարի 1, 1972[4][1][6][…], Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[4][7][8]), ֆրանսիական էստրադայի երգիչ, պարող և դերասան։
Մորիս Շևալյե ֆր.՝ Maurice Chevalier | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 12, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսիա[4][5] |
Մահացել է | հունվարի 1, 1972[4][1][6][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 15-րդ շրջան, Ֆրանսիա[4][7][8] |
Գերեզման | Cemetery of Marnes-la-Coquette |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, պարող, թատրոնի դերասան, կինոդերասան, երգերի հեղինակ և Շանսոնիե |
Ժանրեր | café-chantant? և Մյուզիք-հոլլ |
Ամուսին(ներ) | Yvonne Vallée? և Nita Raya? |
Պարգևներ և մրցանակներ | |
Մորիս Շևալյեն ծնվել է Փարիզում՝ 1888 թվականին։ Հայրը ֆրանսիացի էր, ներկարար, իսկ մայրը՝ բելգիացի[11]։ Ընտանիքի չորս երեխաներից Մորիսն ամենակրտսերն էր։ Նա դեռ փոքր էր, երբ հարբեցողությամբ զբաղվող հայրը լքեց ընտանիքը։ Պատանի տարիքում կատարելով տարաբնույթ աշխատանքներ, 1901 թվականին նա սկսեց անվճար երգել սրճարանում։ Ի վերջո, տեսնելով նրա ելույթները, նրան առաջարկում են հանդես գալ տեղի մյուզիք-հոլլերում։ 1909 թվականից նա ելույթ էր ունենում Ֆրանսիայում հայտնի երգչուհի Ֆրեհելի հետ, սակայն 1911 թվականից հետո, նա Փարիզի Ֆոլլի-Բերժերում, որպես զուգընկեր հանդես էր գալիս երգչուհի և դերասանուհի Միստենգետի հետ[12]։
1912-1918 թվականներին Մորիս Շևալյեն խաղացել է օպերետի թատրոնում, իսկ հետագայում հանդես էր գալիս որպես շանսոնիե։ 1920-ական թվականների վերջում նա արդեն իսկ մեծ համբավ էր ձեռք բերել։ Ելույթներ է ունեցել Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, որտեղ մասնակցել է Բրոդվեյի շոուներում։ Նրա բեմական կերպարի անբաժանելի մասն էին կազմում սմոքինգ տիպի կոստյումը, թիթեռնիկ-փողկապը և «կանոտյե» կոչվող ծղոտե գլխարկը։ 1940-1944 թվականներին, երբ Ֆրանսիան օկուպացված էր, նա ելույթներ էր ունենում Փարիզում և Գերմանիայում գտնվող ֆրանսիացի ռազմագերիների համար։
Մորիս Շևալյեն կինոյում նկարահանվել է 1908 թվականից, իսկ հոլիվուդյան ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է 1930 թվականից։ Նրա առավել հայտնի երգերից էին «Livin' in the Sunlight, Lovin' in the Moonlight», «Valentine», «Louise», «Mimi» և «Thank Heaven for Little Girls» երգերը, որոնք հիմնականում տարածում էին գտնում իր ֆիլմերի շնորհիվ։ Հատկանշական է Ռուբեն Մամուլյանի «Սիրիր ինձ այսօր» (1932 թ.) կինոնկարը, որտեղ Մորիս Շևալյեն նկարահանվել էր Ջանեթ Մակդոնալդի հետ միասին։ Կինոնկարը համարվում է բոլոր ժամանակների լավագույն մյուզիքլներից մեկը[13]։
1927-1933 թվականներին Մորիս Շևալյեն ամուսնացած էր դերասանուհի Իվոն Վալլիի հետ, իսկ 1937-1946 թվականներին՝ պարուհի և երգչուհի Նիտա Ռայայի հետ։
Մորիս Շևալյեն մահացել է 1972 թվականին՝ երիկամային անբավարարությունից[14]։
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1908 | Չափազանց դյուրահավատը | Trop crédules | - |
1911 | Նորապսակը, որ ստիպում էր սպասել իրեն | Une mariée qui se fait attendre | - |
1912 | Գլխապտույտ վալս | La valse renversante | - |
1917 | Աշխարհիկ երեկույթ | Une soirée mondaine | - |
1923 | Գոնզագո | Gonzague | Մորիս, Գոնզագո |
1923 | Անպիտան տղան | Le mauvais garçon | - |
1923 | Ջիմ Բունը բռնցքամարտիկ | Jim Bougne, boxeur | Մորիս |
1923 | Սովորույթի համաձայն | Par habitude | - |
1923 | Տուրուդմփոց Լուրսին փողոցում | L'affaire de la rue de Lourcine | - |
1929 | Փարիզի անմեղները | Innocents of Paris | Մորիս Մառնի |
1929 | Սիրո շքերթ | The Love Parade | կոմս Ալֆրեդ Ռենե |
1930 | Բանակային շքերթ | Paramount on Parade | - |
1930 | Մեծ լճակ | La grande mare | Պիեռ Միրանդա |
1930 | Փլեյբոյը Փարիզից | Playboy of Paris | Ալբերտ Լորիֆլե |
1930 | Փոքրիկ սրճարանը | Le petit café | Ալբերտ Լորիֆլե |
1931 | Գողացված զարդեր | The Stolen Jools | կամեո |
1931 | Ժպտացող լեյտենանտը | The Smiling Lieutenant | Նիկի |
1931 | Մեկ ժամ՝ քեզ հետ | One Hour with You | Անդրե Բերտյե |
1932 | Սիրիր ինձ այսօր | Love Me Tonight | Մորիս |
1933 | Հեքիաթ գիշերով | A Bedtime Story | Ռենե |
1933 | Սիրո էքսկուրսավարը | L'amour guide | Ֆրանսուա |
1934 | Ուրախ այրին | The Merry Widow | արքայազն Դանիլո |
1935 | Ֆոլլի Բերժեր | Folies Bergère de Paris | - |
1935 | Մարդը Ֆոլլի Բերժերից | L'homme des Folies Bergère | բարոն Կասինի |
1936 | Սիրելի թափառաշրջիկ | The Beloved Vagabond | - |
1936 | Ժպիտով | Avec le sourire | Վիկտոր |
1936 | Օրվա հերոսը | L'homme du jour | Ալֆրեդ, կամեո |
1938 | Զարմացրեք նորություններով | Break the News | Ֆրանսուա Վերյե |
1939 | Ծուղակ | Pièges | Ռոբերտ |
1947 | Լռությունը ոսկի է | Le silence est d'or | մսյո Էմիլ |
1949 | Արքան | Le roi | արքա |
1950 | Միայն ես | Ma pomme | Մորիս |
1954 | Սիրո հարյուր տարին | Cento anni d'amore | Մասիմո |
1954 | Ես յոթ դուստր ունեի | J'avais sept filles | - |
1957 | Սերը կեսօրից հետո | Love in the Afternoon | Կլոդ Շավես |
1958 | Ժիժի | Gigi | Օնորե Լաշալ |
1959 | Հաշվիր քո օրհնանքները | Count Your Blessings | - |
1960 | Կանկան | Can-Can | - |
1960 | Խայտառակության շնչառությունը | A Breath of Scandal | արքայազն Ֆիլիպ |
1960 | Մեքսիկացին Հոլիվուդում | Pepe | Մորիս Շևալյե |
1961 | Ֆաննի | Fanny | - |
1962 | Ջեսիկա | Jessica | հայր |
1962 | Նավաբեկությունից տուժվածների որոնումները | In Search of the Castaways | Պագանել |
1963 | Սիրո նոր տեսակ | A New Kind of Love | Մորիս Շևալյե |
1964 | Ավելի լավ է հարուստ լինեմ | I'd Rather Be Rich | - |
1964 | Տագնապալից կոճակ | Panic Button | Ֆիլիպ Ֆոնտեյն |
1967 | Կապիկներ, հեռացեք | Monkeys, Go Home! | հայր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.