From Wikipedia, the free encyclopedia
Մորիս Բավո (ֆր.՝ Maurice Bavaud, հունվարի 15, 1916, Նևշատել, Շվեյցարիա - մայիսի 14, 1941[1], Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա), շվեյցարացի քաղաքացի, ով 1938 թվականին անհաջող մահափորձ կատարեց Ադոլֆ Հիտլերի դեմ և գիլիոտինով մահապատժի դատապարտվեց։
Մորիս Բավո ֆր.՝ Maurice Bavaud | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1916 |
Ծննդավայր | Նևշատել, Շվեյցարիա |
Մահացել է | մայիսի 14, 1941[1] (25 տարեկան) |
Մահվան վայր | Պլյոտցենզեե բանտ, Շարլոտենբուրգ-Վիլմերսդորֆ, Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | Դիմադրության մարտիկ |
Maurice Bavaud Վիքիպահեստում |
Բավոն ծնվել է Նևշատել քաղաքում՝ Շվեյցարիայում։ Նա կաթոլիկ էր։ Աստվածաբանություն է ուսումնասիրել։ Հակակոմունիստական «Compagnie du Mystère» խմբի անդամ էր։ Խմբի լիդեր Գերբոեի ազդեցությամբ հոգեպես անհավասարակշիռ Մորիս Բավոն հանգեց այն եզրակացության, որ անհրաժեշտ է սպանել Ադոլֆ Հիտլերին։
Նա 1938 թվականի նոյեմբերի 9-ին գնում է ավտոմատ ատրճանակ և մեկնում Բեռլին։ Սակայն այդ ժամանակ ֆյուրերը գտնվում էր իր նստավայրում՝ Բերխտեսգադենում։ Այդ իմանալով Մորիսը ուղևորվում է Մյունխեն, որպեսզի նոյեմբերի 9-ին գնդակահարի Հիտլերին ամենամյա ելույթի ժամանակ, որի ժամանակ վերջինս ճառելու էր Գարեջրային հեղաշրջման տարելիցի կապակցությամբ։ Բավոն ներկայանում է լրագրողներին և ձեռք է բերում հրավիրատոմս հյուրերի տրիբունայում, որի տեղը 8-ից 10 մետր հեռավորության վրա էր գտնվում այն երթուղուց, որով անցնելու էր Ադոլֆ Հիտլերը։ Բայց, անհայտ պատճառներով Հիտլերը փոխում է ավանդույթն ու ուղղություն վերցնում դեպի գարեջրային սրահը՝ հայտնվելով տրիբունայից 30 մետր հեռավորության վրա։ Այդ պատճառով Բավոն չի կարողանում անվրեպ կրակել։ Ի դեպ, հենց նույն այդ օրը, պատահականորեն տեղի է ունենում հրեական ջարդերն ու Բյուրեղապակյա գիշերը։
Բավոն փորձեց կրկին գտնել Հիտլերին Բերխտեսգադենում և հանդիպել նրա հետ, սակայն անհաջողության մատնվեց։ Այդ ընթացքում Մորիսը ծախսեց իր ողջ գումարն ու փորձեց Փարիզ մեկնել առանց տոմսի։ Գնացքում նրան բռնեցին և հայտնաբերեցին ատրճանակն ու կեղծ նամակը, որով ցանկանում էր անձամբ հանդիպել Ադոլդ Հիտլերի հետ[2]։ Հարցաքննությունից հետո, որն ուղեկցվում էր գեստապոյի կողմից խոշտանգումներով ու կտտանքներով՝ Մորիսը խոստովանեց, որ մահափորձը ինքն է կազմակերպել։ Բավոյին դատում էր Ազգային դատական պալատը։ Հընթացս դատավարության Մորիսն հայտնեց, որ Հիտլերը վտանգ է ներկայացնում Շվեյցարիայի, կաթոլիկության և ամբողջ մարդկության համար։ Շվեյցարիան, որը վարում էր չեզոքության քաղաքականություն Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և հետո, փորձ չկատարեց խառնվել դատավարության ընթացքին և չպաշտպանեց Մորիսին ու էքստրադիցիայի համար չդիմեց Գերմանիային։ Շվեյցարիայի դեսպան Հանս Ֆրյոլիխերը Բավոյի արարքը որակեց որպես «գործողություն, որն արժանի է խոստովանության», և ոչ մի անգամ չայցելեց նրան բանտում[3]։ 1939 թվականի դեկտեմբերի 18-ին Մորիս Բավոյի համար դատարանը որպես պատիժ մահապատիժ նշանակեց։
1941 թվականի մայիսի 14-ին քսանհինգամյա Մորիսին Պլյոտցենզեեի բանտում գլխատեցին գիլիոտինի միջոցով։
1950-ական թվականներին շվեյցարական դատարանում Բավոյի գործը վերանայվել է։ Ճիշտ է, Մորիսը հետմահու ամբողջությամբ ռեաբիլիտացիայի չենթարկվեց, բայց նշվեց, որ նրան միայն պետք էր ազատազրկել։ Գերմանիայի կառավարությունը Բավոյի ընտանիքին փոխհատուեց 40.000 շվեյցարական մարկ։ 2008 թվականի նոյեմբերին Շվեյցարիայի գործող նախագահ Պասկալ Կուպշենը խոստովանեց, որ Շվեյցարիան պարտավոր էր խառնվել և պաշտպանել Բավոյի դատավարության ժամանակ[4]։ Ըստ նախագահի խոսքերի «Բավոն արժանի է մեր խոստովանությանը... Նա կանխատեսեց, թե ինչպիսի դժբախտություններ կարող էր բերել Հիտլերն ամբողջ աշխարհին»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.