From Wikipedia, the free encyclopedia
Մոսկվա քաղաքի օր (ռուս.՝ День города Москвы ), ամենամյա համաքաղաքային տոն։ Նշվում է սեպտեմբերի առաջին կամ երկրորդ շաբաթ օրը[1]։ Հիմնական տոնակատարությունները ավանդույթի համաձայն անցնում են Տվերսկի փողոցի վրա, Կարմիր հրապարակում, Վասիլևսկի սպուսկում, Պոկլոննայա և Վորոբևյան լեռներում, ժողովրդական զբոսահանդեսները և համերգները տեղի են ունենում ամբողջ քաղաքում։ Քաղաքի օրը ավարտվում է տոնական հրավառությամբ[2]։
Մոսկվա քաղաքի օր | |
---|---|
Տեսակ | Day of the Town? |
Ամսաթիվ | 1847 |
Շաբաթվա օր | շաբաթ |
Տոնվում է | Ռուսաստան |
Առաջին անգամ քաղաքի օրվա տոնակատարությունները Մոսկվայում տեղի են ունեցել 1847 թվականին՝ քաղաքի 700-ամյակին նվիրված։ Տոնի գաղափարն պատկանել է հրապարակախոս-սլավոնաֆիլներին, որոնց թվում են պատմաբաններ Կոնստանտին Ակսակովը և Միխայիլ Պոգոդինը։ Պատմաբան Իվան Զաբելինը նշել է Մոսկվայի մասին առաջին հիշատակման ամսաթիվը՝ 1147 թվականի ապրիլի 4։ Նույն ժամանակ, 1846 թվականին «Մոսկովյան վեդոմոստի» թերթում լույս է տեսնում Կոնստանտին Ակսակովի «700-ամյա» հոդվածն, որն վեճեր է առաջացրել քաղաքի պատմական նշանակության մասին[3]։ Հոբելյանի տոնակատարության գաղափարը խրախուսել են Մոսկվայի միտրոպոլիտ Ֆիլարետը և գեներալ-նահանգապետ Ալեքսեյ Շչերբատովը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.