Մոնրեալ Իմպակտ
From Wikipedia, the free encyclopedia
«Մոնրեալ Իմպակտ» (ֆր.՝ Impact de Montréal, անգլ.՝ Montreal Impact), կանադական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Մոնրեալ քաղաքում։ 2012 թվականից հանդես է գալիս ԱՄՆ-ի և Կանադայի MLS-ում։ Ակումբը համարվում է «Մոնրեալ Իմպակտ» ֆուտբոլային լիգայի իրավահաջորդը։ 2014/2015 թվականների մրցաշրջաններում դարձել էր առաջին կանադական ակումբը պատմության մեջ, որը հասել էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ։