![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a7/M%25C3%25A5ns_Zelmerl%25C3%25B6w_By_Daniel_%25C3%2585hs.jpg/640px-M%25C3%25A5ns_Zelmerl%25C3%25B6w_By_Daniel_%25C3%2585hs.jpg&w=640&q=50)
Մոնս Զելմերլով
From Wikipedia, the free encyclopedia
Մոնս Պետեր Ալբերտ Զելմերլով (շվեդ.՝ Måns Zelmerlöw, հունիսի 13, 1986(1986-06-13)[1][2], Lund Cathedral parish, Լունդի կոմունա, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[2], Շվեդիա), շվեդ երգիչ, հեռուստահաղորդավար է։ Նա հայտնիություն ձեռք բերեց 2005 թվականին՝ մասնակցելով շվեդական «Սուպերսթար» նախագծին, որտեղ զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը, այնուհետև մասնակցեց շվեդական «Պարահանդես» պարային նախագծի առաջին եթերաշրջանին, որտեղ հաղթանակ տոնեց, և 2007 թվականին "Cara Mia" (Իմ սիրելի) երգով, որով էլ ներկայացավ այդ տարվա Melodifestivalen երգի մրցույթին։ 2011-2013 թվականներին նա եղել է Allsång på Skansen երաժշտական փառատոնի հաղորդավար։ 2007 թվականին, 2009 թվականին և 2015 թվականին մասնակցել է Melodifestivalen։ 2015 թվականին, այն հաղթելով, ստացավ իրավունք ներկայացնել Շվեդիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում իր "Heroes" (Հերոսներ) երգով։ Նա Եվրատեսիլի եզրափակչում հավաքել է 365 միավոր և ճանաչվել է այդ մրցույթի հաղթող։
Մոնս Զելմերլով | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | շվեդ.՝ Måns Zelmerlöw |
Ի ծնե անուն | շվեդ.՝ Måns Petter Albert Sahlén Zelmerlöw |
Ծնվել է | հունիսի 13, 1986(1986-06-13)[1][2] (38 տարեկան) Lund Cathedral parish, Լունդի կոմունա, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[2] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգիչ, հեռուստահաղորդավար և դերասան |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Warner Music Group |
Կրթություն | Lars-Erik Larsson-gymnasiet?[3] |
Ամուսին | Ciara Janson?[4] |
Պարգևներ | |
Կայք | manszelmerlow.se mzw.se |
![]() |