![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dc/Museum_Montserran.jpg/640px-Museum_Montserran.jpg&w=640&q=50)
Մոնսերատ թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Մոնսերատ թանգարան (իսպ.՝ Museo de Montserrat, կատ.՝ Museu de Montserrat), թանգարան Բարսելոնայում։ Ցուցանմուշները, որոնք 1996 թվականից հավաքված են մեկ ընդհանուր հավաքածուում, ցուցադրվում են հատուկ դրա համար առանձնացված շինությունում։ Ցուցանմուշների մեծ մասը փոխանցվել է մասնավոր հավաքածուներից և հավաքվել եկեղեցու հոգևորականների ջանքերով։
Մոնսերատ թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոնիստրոլ դե Մոնսեռատ[1] |
Մասն է | Մոնսերրատի աբբայություն |
Հասցե | 08199 Montserrat, Barcelona |
Հիմնադրվել է | ապրիլի 27, 1911 |
Մակերես | 8000 քառակուսի մետր |
Տնօրեն | Josep de Calassanç Laplana i Puy? |
Կայք | cornhub.website |
![]() | |
![]() |
Նմուշները հավաքագրելու ավանդույթը սահմանել է աբբա Բոնավենտուրա Ուբակը, ով Մերձավոր Արևելք կատարած իր ուղևորությունից բերել էր հնագիտական, ազգագրական և կենդանաբանական գտածոներ։
Ներկայումս թանգարանը պահում ու ցուցադրում է ավելի քան 1.300 նմուշ, որոնք ներկայացնում են եկեղեցու հազարամյա պատմությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հնագիտական նմուշներ, Մարիամ Աստվածածնի սրբապատկերներ, ոսկերչական իրեր, քանդակներ ու նկարներ, ուղղափառ հավատի սրբապատկերների հազվագյուտ հավաքածու[2]։ Մշտապես բաց են երկու ցուցահանդեսներ, որոնց նմուշները փոխվում են ամեն հինգ ամիսը մեկ[3]։