Մոնղոլիա
From Wikipedia, the free encyclopedia
Մոնղոլիա[5], դեպի ծով ելք չունեցող պետություն Արևելյան Ասիայում։ Տարածքը ճիշտ հավասար է պատմական Արտաքին Մոնղոլիայի տարածքին։ Այն տեղակայված է Ռուսաստանի և Չինաստանի միջև և հարևան է Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզին։ Մոնղոլիան չունի ընդհանուր սահման Ղազախստանի հետ, չնայած նրանց բաժանում է ընդամենը 37 կմ։
Մոնղոլիայի տարածը 1,564,116 կմ քառակուսի է և ունի ընդամենը 3,3 միլիոն բնակչություն՝ դառնալով 18-րդ խոշորագույն պետություն աշխարհում և ամենանոսր բնակեցված պետությունը[6][7]։ Այն դեպի ծով ելք չունեցող երկրորդ խոշորագույն պետությունն է Ղազախստանից հետո։ Մոնղոլիայի տարածքի շատ փոքր մասն է համարվում վարելահող, տարածքի մեծ մասը հիմնականում տափաստաններ են, հյուսիսում լեռներով և արևմուտքից հարավ գտնվում է Գոբի անապատը։ Ուլան Բատորը երկրի մայրաքաղաքն է և խոշորագույն քաղաքը, որտեղ ապրում է երկրի բնակչության մոտ 45%-ը[8]։ Այն նաև ամենացուրտ մայրաքաղաքների թվում է Մոսկվայի, Օտտավայի և Նուր-Սուլթանի հետ միասին[9][10][11]։
Բնակչության մոտ 30%-ը քոչվոր է կամ կիսաքոչվոր։ Ձիաբուծությունը երկրում շատ զարգացած է։ Երկրի հիմնական կրոնը Բուդդայականությունն է, երկրորդը մեծ խումբը անկրոններն են։ Իսլամը երկրորդ խոշոր կրոնն է, որը տարածված է էթնիկ ղազախների մոտ։ Բնակչության մեծ մասը էթնիկ մոնղոլներ են, մոտ 4%՝ ղազախներ են, տուվացիներ և այլ էթնիկ խմբեր, որոնք հատկապես կենտրոնացված են երկրի արևմուտքում։
Ներկայիս Մոնղոլիան կառավարել են տարբեր քոչվոր կայսրություններ, ներառյալ Հաննուն, Սյանբին, Ռուրանը, Առաջին թյուրքական քագանատը և այլն։ 1206 թվականին Չինգիզ խանը հիմնադրեց Մոնղոլական կայսրությունը, որը դարձավ ամենախոշոր ցամաքային տերությունը պատմության մեջ։ Նրա թոռ Կուբայ խանը նվաճեց Չինաստանը և հիմնադրեց Յուան դինաստիան։ Յուանի անկումից հետո մոնղոլները վերադարձան Մոնղոլիա և վերսկսեցին միջկլանային բախումները, բացառության Դայան խանի և Թյումեն Զագաստ խանի ժամանակաշրջանների։
16-րդ դարում Տիբեթյան Բուդայականությունը սփռվեց Մոնղոլիայում, որը հիմնադրել էր Ցին կայսրությունը։ 20-րդ դարի սկզբին չափահաս տղամարդկանց մոտ երրորդ մասը բուդդայական վանական էր[12][13]։ Ցին կայսրության անկումից հետո 1911 թվականին Մոնղոլիան հռչակվեց անկախ՝ Չինաստանից վերջնական անջատվեց 1921 թվականին։ Դրանից շատ չանցած երկիրը հայտնվեց ԽՍՀՄ-ի հետաքրքրությունների գոտում, ինչը վերջնականապես ապահովեց Մոնղոլիայի անկախությունը Չինաստանից։ 1924 թվականին հիմնադրվեց սոցիալիստական Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունը[14]։ 1989 թվականի հակակոմունիստական հեղափոխություններից հետո Մոնղոլիայում տեղի ունեցավ սեփական ժողովրդական հեղափոխությունը 1990 թվականին։ Սա թույլ տվեց Մոնղոլիային անցում կատարել բազմակուսակցական համակարգին և շուկայական տնտեսությանը։
Մոնղոլիան ՄԱԿ-ի, Ասիայի միավորված երկխոսության, Մ77-ի, Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի, Չմիացած երկրների շարժման անդամ է և ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկեր։ Երկիրը 1997 թվականին միացավ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և մեծացրեց իր մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական և առևտրային խմբերում[15]։