![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d3/Calico_basin_red_rock_cumulus_mediocris.jpg/640px-Calico_basin_red_rock_cumulus_mediocris.jpg&w=640&q=50)
Մոհավի (անապատ)
From Wikipedia, the free encyclopedia
Մոհավի (իսպ.՝ Mojave հնդկական մոհավի ցեղի անունից), անապատ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է հարավային Կալիֆոռնիայի, հարավ-արևմտյան Յուտայի, հարավային Նևադայի և Արիզոնայի հյուսիս-արևմուտքի մի զգալի մասը։
Մոհավի | |
---|---|
![]() | |
Տեսակ | անապատ և WWF ecoregion? |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կալիֆոռնիա, Յուտա, Արիզոնա և Նևադա |
Ամենաբարձր կետ | Charleston Peak? |
Մակերես | 124 000 կմ² |
Ջրլիցի ափին | Mojave River? և Կոլորադո գետ |
![]() | |
![]() | |
![]() |
Անապատի տարածքը կազմում է ավելի քան 35000 կմ²։ Հյուսիս-արևելքում անապատը սահմանափակված է Թեհաչափի լեռներով, հարավում՝ Սան Գաբրիելի և Սան Բերնարդինոյի լեռնաշղթաներով։ Լեռների սահմանները նշվում են բավականին հստակ, քանի որ դրանք բաժանված են երկրաբանական երկու խոշոր խզվածքներով՝ Սան Անդրեաս և Գարլոկ։ Մեծ ավազանի անջրթող տարածքը ընկած է անապատի հյուսիսում, հարավում՝ ավելի շոգ Սոնորա անապատը։ Հյուսիսային և արևելյան սահմաններն այդքան էլ հստակ չեն, դրանք կարելի է նույնացնել յուկա (արմավաշուշան) (լատին․՝ Yucca brevifolia) կարճատերև ծառանման բույսի առկայությամբ։ Անապատում կարելի է գտնել 1750-2000 տարբեր բուսական տեսակներ։