Մոհամմադ Ռեզա Փահլավի
Իրանի շահ (1941-1979) / From Wikipedia, the free encyclopedia
Մոհամմադ Ռեզա Փահլավի (պարս.՝ محمدرضا پهلوی, հոկտեմբերի 26, 1919(1919-10-26)[1][2][3][…], Թեհրան, Իրան[1] - հուլիսի 27, 1980(1980-07-27)[2][3][4][…], Կահիրե, Եգիպտոս), Իրանի շահ 1941-1979 թվականներին։ Փահլավիների դինաստիայից։ Հոր՝ Ռեզա-Շահ Փահլավիի հրաժարականից հետո հռչակվել է Իրանի շահ։ Իրանի երեսունհինգերորդ և վերջին շահ։ Իշխել է 1941-1979 թվականներին[12]։ Շահը փորձել է հրաժարվել իսլամական մի շարք ավանդույթներից, նույնիսկ մտցրեց թվագրություն ոչ թե սկսած հիջրայից, այլ Աքեմենյանների դինաստիայի սկզբից (Քրիստոսի ծննդից առաջ 1976 թվականիից, ավելի վաղ հաշվում էին հիջրայի 1355 թվականից, հռչակվեց շահական իշխանության 2535-րդ տարին), սակայն շուտով ստիպված եղավ հրաժարվել ժողովրդականություն չվայելող այդ նորարարությունից։ 1973 թվականին Իրանում հաստատվեց ամբողջատիրական, միակուսակցական համակարգ, բոլոր քաղաքացիներին հրամայվեց ընդգրկվել իշխող կուսակցության մեջ, իսկ մյուս բոլոր հասարակական միավորումները արգելվեցին, անգամ մտցվեց գաղտնի ոստիկանություն։ 1979 թվականի Իսլամական հեղափոխությամբ գահընկեց եղավ շահը, ով ստիպված եղավ լքել երկիրը և մահացավ հաջորդ տարի վտարանդիության մեջ Կահիրեում։ Վերջին շահերի բարեփոխումների դեմ իշխանության եկան իսլամական ֆունդամենտալիստները՝ Այաթոլլահ Խոմեինու գլխավորությամբ։
Մոհամմադ Ռեզա Փահլավի | |
Կրթություն՝ | Լե Ռոսի ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և միապետ |
Դավանանք | շիա իսլամ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 26, 1919(1919-10-26)[1][2][3][…] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան[1] |
Վախճանի օր | հուլիսի 27, 1980(1980-07-27)[2][3][4][…] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Թաղված | Al-Rifa'i Mosque |
Դինաստիա | Փահլավիների հարստություն |
Քաղաքացիություն | Պահլավական Իրան |
Հայր | Ռեզե-Շահ Փահլավի |
Մայր | Tadj ol-Molouk of Iran? |
Ամուսին | Ֆավզիա Ֆուադ, Soraya Esfandiari-Bakhtiari? և Ֆարահ Փահլավի |
Զավակներ | Shahnaz Pahlavi?, Ռեզա Փահլավի, Farahnaz Pahlavi?, Ali Reza Pahlavi? և Leila Pahlavi? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |