Մոհամմադ Ջավադ Զարիֆ
իրանցի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Մոհամմադ Ջավադ Զարիֆ (պարս.՝ محمد جواد ظریف خوانساری, հունվարի 7, 1960(1960-01-07)[1], Թեհրան, Իրան), իրանցի դիվանագետ[3], տեսաբան և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար։ 1990-ական թվականներից սկսած նա զբաղեցրել է մի շարք նշանակալի դիվանագիտական պաշտոններ։ Զարիֆը նաև Թեհրանի համալսարանի միջազգային իրավունքի դպրոցի պրոֆեսոր է, դասավանդում է դիվանագիտություն և միջազգային կազմակերպություններ։ Նա 2002 - 2007 թվականներին եղել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը[4]։
Մոհամմադ Ջավադ Զարիֆ | |
Կրթություն՝ | Նահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում, Josef Korbel School of International Studies?, Drew School? և Alavi Madrasa? |
---|---|
Գիտական աստիճան՝ | փիլիսոփայական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | career diplomat և ակադեմիկոս |
Դավանանք | շիա իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 7, 1960(1960-01-07)[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Ամուսին | Maryam Imanieh? |
Զավակներ | Mahsa Zarif? և Mehdi Zarif? |
Կայք՝ | mfa.gov.ir/index.aspx?fkeyid=&siteid=1&pageid=2162 |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ղեկավարել է նաև իրանական կողմի բանակցությունները 5+1 խմբի երկրների հետ, որը կազմակերպել էր միջազգային համագործակցության կազմակերպությունը 2015 թվականի հուլիսի 14-ին, որն ավարտվեց 2016 թվականի հունվարի 16-ին Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ[5][6]։