![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ac/C%25D0%25B5%25D1%2580%25D0%25B0%25D1%258F_%25D1%2586%25D0%25B0%25D0%25BF%25D0%25BB%25D1%258F_%2528Ardea_cinerea%2529_%25D0%25BD%25D0%25B0_%25D1%2581%25D1%2583%25D1%2585%25D0%25BE%25D0%25BC_%25D0%25B4%25D0%25B5%25D1%2580%25D0%25B5%25D0%25B2%25D0%25B5%252C_%25D1%2580._%25D0%2597%25D0%25B8%25D0%25BC%25D1%2591%25D0%25BD%25D0%25BA%25D0%25B0.jpg/640px-C%25D0%25B5%25D1%2580%25D0%25B0%25D1%258F_%25D1%2586%25D0%25B0%25D0%25BF%25D0%25BB%25D1%258F_%2528Ardea_cinerea%2529_%25D0%25BD%25D0%25B0_%25D1%2581%25D1%2583%25D1%2585%25D0%25BE%25D0%25BC_%25D0%25B4%25D0%25B5%25D1%2580%25D0%25B5%25D0%25B2%25D0%25B5%252C_%25D1%2580._%25D0%2597%25D0%25B8%25D0%25BC%25D1%2591%25D0%25BD%25D0%25BA%25D0%25B0.jpg&w=640&q=50)
Մոխրագույն տառեղ
From Wikipedia, the free encyclopedia
Մոխրագույն տառեղ (լատին․՝ Ardea cinerea), հավալուսնանմանների կարգի թռչուն, տառեղների ընտանիքից։ Արտաքին տեսքն ամբողջովին բնորոշ է այս տեսակին։ Այս տեսակն աչքի է ընկնում երկար ոտքերով, երկար վզով։ Մարմնի վերին հատվածներում մոխրագույն է, իսկ ստորին հատվածներում՝ սպիտակ երանգավորմամբ։ Ունի բավականին երկար կտուց[1]։ Չափերը բավականին մեծ է, հասուն արուն կարող է կշռել 2 կգ։ Էգերը համեմատաբար ավելի փոքրամարմին են։
Մոխրագույն տառեղ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Ardea cinerea | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Բնադրավայրեր
Ողջ տարի Ձմեռային միգրացիա | ||||||||||||||
|
Մոխրագույն տառեղը լայն տարածում ունի։ Այս կենդանու բնական արեալն ընդգրկում է Եվրասիայի և Աֆրիկայի մեծ մասը։
Միևնույն ժամանակ, այս կենդանին շատ վայրերում նորմալ քանակությամբ է, որոշ տեղերում համարվում է աճող թռչնատեսակ։ Բնակվելու հիմնական վայրը ջրամբարներն են։ Մոխրագույն տառեղների մեծամասնությունը չի լքում իր արեալը, իսկ մյուս մասը չվում են։ Հաճախ բնակվում է խմբերով, որոնք կարող են զգալի չափերի։ Սովորաբար բնադրում են գաղութներով, որում կարող են հայտնվել նաև այլ տեսակի թռչնատեսակների ներկայացուցիչներ։ Չեն խուսափում մարդկանց մոտ լինելուց, հաճախ են լինում ցանքատարածքներում, մեծ քաղաքներում։ Մոխրագույն տառեղը համարվում է բոլոր տառեղների մեջ ամենաշատ ուսումնասիրվածն ու հայտնին։
Մոխրագույն տառեղը մեծամասմաբ սնվում է կենդանի սնունդով։ Նրա կերակրացանկի հիմնական մասը կազմում են ձկները։ Սնվում են նաև գորտերով, տարատեսակ մանր կաթնասուններով, ինչպես օրինակ՝ կրծողներ (Գետնասկյուռները ներառյալ), սողուններով, շերեփուկներով, միջատներով։ Գրականության մեջ հաճախ կարելի է հանդիպել նրանց վնասակար լինելու հաստատումների, որը տառեղը հասցնում է թանկարժեք ձկների գլխաքանակին, հատկապես ձկնաբուծական տնտեսություններին։ Այդ պատճառով անցյալում (1980-ականներ), բայց երբեմն ներկա ժամանակներում մոխրագույն տառեղներին վնասել են՝ տարբեր մեթոդներով նվազեցնելով նրանց թվաքանակը։ Բայց վերջին տարիների հետազոտությունները խոսում են այն մասին, որ այս տառեղին հասցրած վնասը չափազանց փոքր է և որ տառեղին կարելի է համարել օգտակար, որ սանիտարի դեր են խաղում, որովհետև ուտում են ձկների առողջության վնաս հասցնող մակաբույծների մեծ մասը։
Մոխրագույն տառեղի միսն ուտելի է, բայց շատ մեկնաբանությունների համաձայն, անհամ է, թեև այս թռչունը երբեմն հայտնվում է որսորդների ուշադրության կենտրոնում[1]։