միջկղզային ծով Խաղաղ օվկիանոսում, Ինդոնեզիա From Wikipedia, the free encyclopedia
Մոլուքյան ծով, միջկղզային ծով Խաղաղ օվկիանոսում, որը արևմուտքից շրջապատված է Սուլավեսի, հարավից Սուլա, Մալուկու և Մոլուքյան, հյուսիսից՝ Սանգիհ, Մինդանաո և Թալաուդ, իսկ արևելքում՝ Հյուսիսային Մալուկու Ինդոնեզական կղզիներով։ Մոլուքյան ծովի մակերեսը կազմում է 274000 քկմ[1]։ Միջին խորությունը 1752 մ է։ Մոլուքյան ծովի ամենախորը իջվածքը Բատյան փողրակն է, որի ամենամեծ խորությունը 4970 մ է[2]։ Մոլուքյան ծովը հայտնի է իր սեյսմիկությամբ, քանի որ գտնվում է ոչ մեծ սալի վրա և շարժվում է երկու հակադիր կողմերով. արևմուտքում՝ Եվրասիական սալի և արևելքում՝ Ֆիլիպինյան ծովի սալի ուղղությամբ։
Մոլուքյան ծով | |
---|---|
Տեսակ | ծով |
Երկիր | Ինդոնեզիա |
Մասն է | Խաղաղ օվկիանոս |
Ավազանի երկիր | Ինդոնեզիա |
Մոլուքյան ծովը հարավում սահմանակից է Բանդայի ծովին, արևմուտքում՝ Սուլավեսի ծովին։ Հյուսիսում գտնվում է Ֆիլիպինյան ծովը, արևելքում՝ Հալմահերա ծովը։
Ծովի հյուսիսային սահման են համարվում Թալաուդ կղզիները, չնայած, որ Մոլուքյան սալը ձգվում է դեպի հյուսիս։
Ծովի անունը առաջացել է արաբական «Մալուքու» բառից, որը նշանակում է «Թագավորների երկիր»[3]։
XIV դարում այստեղ հաստատվել են արաբները։
Եվրոպացիներից առաջինը Մոլուքյան ծով են այցելել պորտուգալացիները։ Այստեղ պորտուգալական բնակավայրեր հայտնվել են 1512 թվականինց։
Դրանից հետո բրիտանացիները, իսպանացիները և հոլանդացիները սկսել են պահանջել համեմունքներով հարուստ Մոլուքյան ծովի կղզիների տարածքը։ Արդյունքում Մոլուքյան ծովի կղզիներում հաստատվել է Իսպանիայի գերիշխանությունը։
XVII դարում նիդեռլանդական արևելահնդկական ընկերությունը գրավել է այդ տարածքները։
1942-1945 թվականներին Ճապոնիան օկուպացրել է Ինդոնեզիայի տարածքը (ներառյալ Մոլուկկան ծովը)։
Մոլուքյան ծովը ընկած է հասարակածային կլիմայական գոտում։ Հասարակածը ծովը կիսում է երկու մասի։ Կլիման գրեթե կայուն է։ Օդի ջերմաստիճանը 27-28°С է, ջրի մակերևույթի ջերմաստիճանը՝ 27-28°С։ Աղիությունը գրեթե անփոփոխ և կազմում է միջինը 34%։ Մակընթացությունները անկանոն են, կեսօրյա, դիտվում են մոտ 2 մետր բարձրությամբ։
Մոլուքյան ծովը սեյսմիկորեն շատ ակտիվ է։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այն գտնվում է Մալուքյան ծովի սալում։
2007 թվականի հունվարի 21-ին Մոլուքյան ծովում տեղի է ունեցել 7,5 մագնիտուդով երկրաշարժ ։ Քարտեզի վրա նշված է դրա առաջացման կետը[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.