![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a3/Coat_of_arms_of_Moldova.svg/langhy-640px-Coat_of_arms_of_Moldova.svg.png&w=640&q=50)
Մոլդովայի հուշադրամներ
դրամագիտական և հավաքորդական նշանակության մետաղադրամներ / From Wikipedia, the free encyclopedia
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Մոլդովայի Ազգային բանկի կողմից՝ սկսած 1996 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների և ունեն հավաքորդական և դրամագիտական նշանակություն։
![Մոլդովայի զինանշանը](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a3/Coat_of_arms_of_Moldova.svg/320px-Coat_of_arms_of_Moldova.svg.png)
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (999 հարգի ոսկի, 925, 999 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (նիկելապատ արույր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 100 և 200 մոլդովական լեյ (L) անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10, 20, 50, 100 լեյ, նիկելապատ արույրից՝ 10 լեյ։ Բոլոր մետաղադրամները հատվել են proof որակով։
Մոլդովայի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամն է «Անկախության 5-ամյակ» մետաղադրամը։
Մոլդովայում պետական դրամահատարանի բացակայության պատճառով Մոլդովայի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամները հատվում են արտերկրում։ Մոլդովայի Ազգային բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների հետ՝
Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան,
Չեխիայի դրամահատարան,
Ռումինիայի դրամահատարան,
Կրեմնիցայի դրամահատարան։