Մյոնխենգլադբախ(գերմ.՝ Mönchengladbach [mœnçənˈɡlatbax]) - քաղաք Արևմտյան Գերմանիայում, Նիեդերհեյն մարզում (գերմ.՝ Niederrhein), Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա։
Բնակչությունը՝ 257,993 մարդ (2010 թվականի տվյալներով), խտությունը՝ 1500 մարդ/կմ2։
Քաղաքը հայտնի է իր ֆուտբոլային ակումբով՝ Բորուսիա Մյոնխենգլադբախ, ինչպես նաև այստեղ է հիմնվել հնագույն ժամանակակից գործարաններից մեկը՝ Van Laack-ը, որը արտադրում է բարձր որակի տղամարդկանց հագուստ։ Քաղաքը հայտնի է նաև նրանով, որ բնակչությանը վերացնելու նպատակով, 1940 թվականի մայիսի 11-ին II Համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական ավիացիայի կողմից առաջինն է ենթարկվել գորգային ռմբակոծման[1]։.
Քաղաքում է գտնվում A. Monforts Werkzeugmaschinen GmbH & Co. KG ընկերությունը, որը զբաղվում է հաստոցաշինությամբ և տեքստիլ մեքենաների արտադրմամբ։
Արագ փաստեր քաղաք, Երկիր ...
Փակել