![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c0/Michelangelo_Antonioni_portrait_%2528cropped%2529.jpg/640px-Michelangelo_Antonioni_portrait_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Միքելանջելո Անտոնիոնի
From Wikipedia, the free encyclopedia
Միքելանջելո Անտոնիոնի (իտալ.՝ Michelangelo Antonioni, սեպտեմբերի 29, 1912(1912-09-29)[1][2][3][…], Ֆեռարա, Իտալիա[4][5][6] - հուլիսի 30, 2007(2007-07-30)[7][1][2][…], Հռոմ, Իտալիա[8][9][10]), իտալացի կինոռեժիսոր, կինոքննադատ և սցենարիստ[12], եվրոպական հեղինակային կինոյի դասական, որին անվանում էին «օտարման և անհաղորդակցման պոետ»։ Նրա ուշադրության կենտրոնում էին փիլիսոփայական էքզիստենցիալիզմի տեսանկյունից ժամանակակից հասարակության խնդիրները՝ ոգեղեն մահացումը, զգացմունքային հոգնածությունը, մարդկանց միայնությունը[13]։
![]() իտալ.՝ Michelangelo Antonioni | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1912(1912-09-29)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆեռարա, Իտալիա[4][5][6] |
Մահացել է | հուլիսի 30, 2007(2007-07-30)[7][1][2][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[8][9][10] |
Կրթություն | Բոլոնիայի համալսարան (1935) և CSC? (1942) |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, գրող, սցենարիստ, մոնտաժող, կինոպրոդյուսեր, նկարիչ, բանաստեղծ և ռեժիսոր |
Ոճ(եր) | պոեզիա |
Ամուսին | Էնրիկա Անտոնիոնի |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0000774 |
michelangeloantonioni.it |
Անտոնիոնիի գործերից հայտնի են՝ «Մի սիրո ժամանակագրություն» (1950), «Ընկերուհիները» (1955), «Ճիչ» (1957), «Արկած» (1959), «Գիշեր» (1960), «Խավարում» (1962), «Կարմիր անապատ» (1964), «Բլուապ» (1967), «Զաբրիսյան Պոինտ» (1970)[12]։
Անտոնիոնիի ոճին հատուկ է հերոսի հոգեկան դինամիկայի ավելի ցայտուն պատկերումը՝ ի հաշիվ սյուժեի թուլացման[12]։