From Wikipedia, the free encyclopedia
Միքայել Գալուստի Թումանյան (մարտի 1 (13), 1886[1], Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] - հուլիսի 24, 1950[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), հայ խորհրդային բուսաբույծ, գիտության վաստակավոր գործիչ (1935), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[3]։
Միքայել Թումանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 1 (13), 1886[1] Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2][1] |
Մահացել է | հուլիսի 24, 1950[2][1] (64 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գյուղատնտես և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[2] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[2] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[2] |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1914)[2] |
Կոչում | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] |
Գիտական աստիճան | ակադեմիկոս[2] |
Պարգևներ |
1914 թվականին ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ինստիտուտը (այժմ՝ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա)։ Թումանյանը եղել է իր հիմնադրած մասնավոր երկրագործության ամբիոնի վարիչ նախ Երևանի համալսարանում (մինչև 1930), ապա հայկական գյուղատնտեսական ինստիտուտում (1930-1949)։ 1944 թվականին Թումանյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ՀԽՍՀ ԳԱ երկրագործության ԳՀԻ, որի տնօրենն է եղել մինչև 1950 թվականը։ Թումանյանը ՀԽՍՀ-ում հայտնաբերել և ուսումնասիրել է վայրի ցորենի մի քանի տեսակներ իրենց տարատեսակներով։ Ուսումնասիրությունները նվիրված են դաշտային պայմաններում մշակվող բույսերի ձևառաջացման, բույսերի օնտոգենեզում փոփոխությունների օրինաչափությունների հայտնաբերման հարցերին[4]։ Դրանք նպաստեցին ճշտելու կուլտուրական ցորենի ծագման ու զարգացման հարցերը, բարելավելու ՀԽՍՀ-ում մշակվող ցորենի տեղական հինավուրց սորտերը (սպիտակահատ, գալգալոս, կարմիր սլֆահատ, կարմիր կունդիկ և այլն)։ Թումանյանը եղել է Անդրկովկասյան ֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ (1935 - 1937), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ (1944-1947)։ Լենինականի դաշտավարական տեխնիկումը կոչվում է Թումանյանի անվամբ։ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սահմանված է ակադեմիկոս Թումանյանի անվան ուսանողական մեկ թոշակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.