![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/43/Mr_T_WWE_Hall_of_Fame_2014_%2528cropped%2529.jpg/640px-Mr_T_WWE_Hall_of_Fame_2014_%2528cropped%2529.jpg&w=640&q=50)
Միստր Թի
From Wikipedia, the free encyclopedia
Միստր Թի[1](անգլ.՝ Mr. T, ի ծնե՝ Լոուրենս Թյուրո [Laurence Tureaud], մայիսի 21, 1952(1952-05-21), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսության և կինոյի դերասան։
![]() | |
---|---|
![]() Միստր Թին «WWE»-ի փառքի սրահ առաջադրվելիս | |
Հասակը | 1,78 մ |
Ծնվել է | մայիսի 21, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | Դունբարի ավագ դպրոց (Բրոնզվիլ, Չիկագո) և Փրերի Վյուի Էյ ընդ Էմ համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ![]() |
Կրոն | Քրիստոնեություն |
Մասնագիտություն | Դերասան, ոգեշնչող խոսնակ, պրոֆեսիոնալ ըմբիշ, թիկնապահ, հեռուստատեսային դեմք |
Ակտիվ շրջան | 1980–այժմ |
Պարգևներ և մրցանակներ | |
Հանդիսատեսին առավել հայտնի է «Ռոքի 3» (1982) ֆիլմում և «Ա թիմ» (1983-1987) հեռուստասերիալում ունեցած դերակատարումներով։ Միստր Թիի կերպարն հայտնի է արևմտաաֆրիկյան մանդիկա ցեղի ռազմիկներին բնորոշ սանրվածքով և ոսկյա զարդերով[2]։
Նախկինում աշխատել է որպես գիշերային ակումբների անվտանգության աշխատակից, ինչպես նաև շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների մոտ աշխատել է որպես անձնական թիկնապահ։
1985-1986 և 1994-1995 թվականներին հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ ըմբիշ։ Առաջին «Ռեսլմանիայի» գլխավոր իրադարձության շրջանակներում թիմակցելով Հալկ Հոգանին՝ պարտության է մատնել Ռոդի Փայփերին և Փոլ Օրնդորֆին (1985), այնուհետև «Ռեսլմանիա 2»-ի ժամանակ (1986) բռնցքամարտային մրցապայքարում պարտության է մատնել Ռոդի Փայփերին (մրցակցի որակազրկմամբ)։ 2014 թվականին առաջադրվել է «WWE»-ի փառքի սրահ[3]։