Միսսուրի
նահանգ / From Wikipedia, the free encyclopedia
Միսսուրի (անգլերեն՝ Missouri), նահանգ ԱՄՆ-ի կենտրոնական մասում, Միսսիսիպի և Միսսուրի գետերի ավազաններում։ Տարածությունը 180,4 հազար կմ² է, բն․ 5,99 մլն (2010, 70%֊ը՝ քաղաքային)։ Վարչական կենտրոնը՝ Ջեֆերսոն Սիթի։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միսսուրի (այլ կիրառումներ)
Միսսուրի անգլ.՝ Missouri | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ԱՄՆ | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||||
Հիմն | Missouri Waltz? | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Ջեֆերսոն Սիթի | |||||
Ամենաբարձր կետ | Taum Sauk Mountain? | |||||
ԲԾՄ | 240 մետր | |||||
Օրենսդրական մարմին | Missouri General Assembly? | |||||
Դատական մարմին | Supreme Court of Missouri? | |||||
Միության մուտք | օգոստոսի 10, 1821 (24-րդ) | |||||
Բնակչություն | ▲6 154 913 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (18 տեղ) | |||||
Տարածք | 181 533 կմ² (21 տեղ) | |||||
Հիմնադրված է | օգոստոսի 10, 1821 թ. | |||||
Սահմանակցում է | Իլինոյս, Արկանզաս, Թենեսի, Կենտուկի, Օկլահոմա, Կանզաս, Նեբրասկա և Այովա | |||||
Ժամային գոտի | UTC-6, CDT? և Ամերիկա/Չիկագո | |||||
Հապավում | MO և Mo. | |||||
ISO 3166-2 կոդ | US-MO | |||||
Անվանված է | Միսսուրի | |||||
Մականուն | The Show Me State | |||||
Միության մուտք | օգոստոսի 10, 1821 (24-րդ) | |||||
mo.gov(անգլ.) | ||||||
Խոշոր քաղաքներն են Սենթ Լուիսը և Կանզաս Սիթին։ Մակերևույթը դեպի արևմուտք աստիճանաբար բարձրացող ալիքավոր հարթավայր է։ Հարավում կրաքարային Օզարկ սարավանդն է (բարձրությունը՝ մինչև 540 մ)։ Կլիման բարեխառն է։ Ինդուստրիալ-ագրարային նահանգ է։ Կա կապարի (առաջին տեղը ԱՄՆ-ում), երկաթի հանքաքարի, քարածխի, բարիտի, շինանյութերի արդյունահանում։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը և սննդի արդյունաբերությունը։ Զարգացած են ավիահրթիռային («Մագդոնել-Դուգլաս», Սենտ Լուիսում), ավտոմոբիլային (Կանզաս Սիթիում, Սենտ Լուիսում), ռադիոէլեկտրոնային, քիմիական, մսի պահածոների, ալրաղաց արդյունաբերությունը։ Կա ճանապարհաշինական, գյուղատնտտեսական և կարի մեքենաների արտադրություն, կաշվի-կոշիկի, ցեմենտի արդյունաբերություն, սև և գունավոր մետալուրգիա։ Անասնապահությունը տալիս է նահանգի գյուղատնտեսության ապրանքային արտադրանքի 70% ֊ը։ Մշակում են եգիպտացորեն, սոյա, ցորեն, վարսակ, Միսիսիպի գետի հովտում՝ բամբակենի։