![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Swetnam%252C_the_Woman-hater%252C_arraigned_by_women.jpg/640px-Swetnam%252C_the_Woman-hater%252C_arraigned_by_women.jpg&w=640&q=50)
Միսոգինիա
From Wikipedia, the free encyclopedia
Միսոգինիա (անգլ.՝ Misogyny), կանանց կամ աղջիկների նկատմամբ ատելություն, արհամարհանք կամ նախապաշարմունք։ Այն սեքսիզմի ձև է, որը միտված է ավելի ցածր սոցիալական կարգավիճակում պահել կանանց, այսպիսով պահպանելով հայրիշխանական սոցիալական դերերը։ Միսոգինիան լայնորեն տարածված է եղել հազարավոր տարիներ։ Այն արտացոլվում է արվեստում, գրականությունում, մարդկային հասարակության կառուցվածքում, պատմական իրադարձություններում, դիցաբանությունում, փիլիսոփայությունում և ամբողջ աշխարհի կրոններում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Swetnam%2C_the_Woman-hater%2C_arraigned_by_women.jpg/640px-Swetnam%2C_the_Woman-hater%2C_arraigned_by_women.jpg)
Միսոգինիայի օրինակ է՝ կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը, միսոգինիստական ահաբեկչությունը և ֆեմիցիդը։ Այն հաճախ կարող է արտահայտվել՝ սեռական ոտնձգությունների, հարկադրանքի և հոգեբանական մանիպուլյացիաների միջոցով, որոնք միտված են կանանց հանդեպ վերահսկոզություն հաստատել։ Որոշ դեպքերում միսոգինիան կանանց վարձահատույց է լինում ստորադաս կարգավիճակն ընդունելու համար։ Սովորաբար միսոնոգիան արտահայտվում է քողարկված ձևերով, սակայն երբեմն դրսևորվում է ակնհայտ և համարձակ ձևերով։
Ըստ ֆեմինիստական աշխարհայացքի միսոգինիան ներառում է նաև կանացի հատկությունների մերժումը։ Այն արհամարհում է կանանց հետ կապված հաստատությունները, աշխատանքները, հոբբիները կամ սովորությունները։ Այն մերժում է տղամարդկանց այն հատկությունները, որոնք դիտվում են որպես կանացի կամ ոչ տղամարդկային։ Ռասիզմը և այլ նախապաշարմունքները կարող են ամրապնդել և համընկնել միսոգինիայի հետ։
Ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի՝ անգլ.՝ misogyny բառը ստեղծվել է 17-րդ դարի կեսերին հունարեն՝ misos «ատելություն» `' + հունարեն՝ gunē «կին» բառերից[1]։ Բառը հազվադեպ էր օգտագործվում, մինչև այն հայտնի դարձավ երկրորդ ալիքի ֆեմինիզմի ժամանակ 1970-ականներին։