From Wikipedia, the free encyclopedia
Բենջամին Հադսոն ՄաքԷլլդաուի (անգլ.՝ Benjamin Hudson McIldowie, հունիսի 26, 1979[1], Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգիչ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր։ 2007 թվականին թողարկել է իր դեբյուտային «A Tale of Two Cities» ալբոմը[2], իսկ 2009 թվականին երկրորդ՝ «Straight No Chaser» անվանումը կրող ալբոմը, որի «Supernova» սինգլի ձայնագրությունը[3] (Քանյե Ուեսթի մասնակցությամբ) դարձել է հիթ Մեծ Բրիտանիայում[4]։ Նա նաև հայտնի է ամերիկացի ռեփեր Ջեյ Զիի «Young Forever» (2010) սինգլում իր մասնակցությամբ։
Միսթր Հադսոն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Բիրմինգհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Սուրբ Աննայի քոլեջ և Թագավոր Էդուարդի դպրոց |
Ազդվել է | Չեթ Բեյքեր |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Անդամություն | Mr Hudson and the Library? |
Կայք | mrhudson.com |
Ben Hudson (musician) Վիքիպահեստում |
2010 թվականին հիմնելով իր սեփական ստուդիան՝ Հադսոնն սկսել է երգեր գրել ուրիշ արտիստների համար և ձայնագրել նրանց կատարումները, ներառյալ Պալոմա Ֆեյթի[5], Ալեքս Քլերի[6], Փիքսի Լոտի[7], Wretch 32-ի։ Այնուհետև՝ 2014 թվականի մեծ մասն անց է կացրել Duran Duran-ի հետ՝ աշխատելով այդ երաժշտախմբի Paper Gods ալբոմի վրա[8]։ Դրանից հետո էլ նա շարունակել է երգեր գրել, ձայնագրել, այդ թվում՝ ռեփեր Future-ի[9], DJ Snake-ի[10], Vic Mensa-ի[11] և այլոց մասնակցությամբ։ JP Cooper-ի հեղինակակցությամբ նրա գրած "September Song" և "She's on My Mind" սինգլների ձայնագրությունները վաճառվել են միլիոնավոր օրինակով[12]։ John Legend-ի հետ նրա ձայնագրած "Never Break" սինգլը ներառվել է հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի արժանացած Bigger Love ալբոմում[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.