Միսթր Բին (հեռուստասերիալ)
From Wikipedia, the free encyclopedia
Միսթր Բին (անգլ.՝ Mr. Bean), անգլիական կատակերգական սերիալ՝ բաղկացած կեսժամանոց 14 սերիաներից։ Սերիալում գլխավոր դերը կատարում է բրիտանացի դերասան Ռոուեն Ատկինսոնը։ Սցենարի հեղինակներն են Ռոուեն Ատկինսոնը, Ռոբին Դրիսկոլը, Ռիչարդ Կյորտիսը, Բեն Էլթոնը։ Առաջին սերիան թողարկվել է 1990 թվականի հունվարի 1-ին, իսկ վերջինը՝ «Բարի գիշեր, միսթր Բին», 1995 թվականի հոկտեմբերի 31-ին[3]։
Միսթր Բին | |
---|---|
Ժանր | սիթքոմ, physical comedy?, ընտանեկան ֆիլմ և կինոկատակերգություն[1] |
Ստեղծող | Ռոուեն Ատկինսոն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Լեզու | անգլերեն[2] |
Ռեժիսոր | John Birkin?[1] և Paul Weiland?[1] |
Գլխավոր դերերում | Ռոուեն Ատկինսոն, Ռոբին Դրիսկոլ[1], Matilda Ziegler?[1], Անգուս Դեյթոն[1], Սոֆի Թոմփսոն[1], Ուիլսոն Ռիչարդ[1], Phyllis Calvert?[1], Ջեյմի Յեյթս[1], Aksel?[1], Հովարդ Գուդոլ[1], Ռիչարդ Բրիերս[1], Ռուպերտ Վանսիտարտ[1] և Ռոջեր Լլոյդ-Փաք[1] |
Սցենարիստ | Ռոբին Դրիսկոլ[1], Ռիչարդ Քյորտիս[1], Paul Weiland?[1] և Ben Elton?[1] |
Երաժշտություն | Հովարդ Գուդոլ |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Գեղարվեստական աշխարհ | Միստր Բինի տիեզերք |
Եթերաշրջանների քանակ | 6 |
Սերիաների քանակ | 14 |
Էկրաններին է | հունվարի 1, 1990[2]-ից հոկտեմբերի 31, 1995-ը |
Հեռուստաալիք | ITV |
Ընկերություն | Tiger Aspect Productions |
Դիստրիբյուտոր | Thames Television? և Հուլու |
Հաջորդ | Միստր Բին |
Պաշտոնական կայքէջ |
Նախապես կերպարը մշակել է Ատկինսոնը Օքսֆորդի համալսարանում սովորելու տարիներին։ Բոլոր սերիաները պատմում են միսթր Բինի «քաջագործությունների» մասին, որոնց շնորհիվ նա առօրյա կյանքի տարբեր խնդիրներ լուծում է միանգամայն անսպասելի եղանակներով՝ հաճախ հանգեցնելով ոչ մեծ ավերածությունների[4]։ Բինը հազվադեպ է խոսում, սերիալի հումորը մեծ մասամբ պայմանավորված է նրա՝ այլ մարդկանց հետ փոխազդեցություններով և խնդիրների անսպասելի լուծումներով։ Հեռուստասերիալի գաղափարի վրա մեծ ազդեցություն են ունեցել համր կինոյի կոմիկ դերասանները[4]։
Ցուցադրման վեց տարիների ընթացքում սերիալը միայն Մեծ Բրիտանիայում արժանացել է մեծաթիվ երկրպագուների համակրանքին։ Օրինակ՝ 1992 թվականին «Միսթր Բինն ու նրա անհաջողությունները» սերիան դիտել է 18,74 միլիոն մարդ[5]։ Բացի այդ՝ սերիալն ստացել է միջազգային բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ «Ոսկե Վարդ»։ Սերիալի ցուցադրման իրավունքը գնել են ավելի քան 200 երկրներում։ Նկարահանվել են գեղարվեստական երկու ֆիլմեր՝ «Բին» (անգլ.՝ «Bean») և «Միսթր Բինն արձակուրդում» (անգլ.՝ «Mr. Bean’s Holiday»), ինչպես նաև անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի շարք[6]։