From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային սլավոնական ալիքը (ռուս.՝ Международный Славянский Канал, ուկրաիներեն՝ Міжнародний Слов'янський канал, անգլ.՝ Slavonic Channel International) ուկրաինական միջազգային հեռուստատաալիք։ Կոչված է տեղեկացնելու ողջ աշխարհի սլավոններին ու համաշխարհային հանրությանը սլավոնական ժողովուրդների կենսագործունեության տարբեր ասպեկտների, սլավոնական եզակի պատմության, հարուստ ավանդույթների, մշակույթի, ձեռքբերումների ու համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ սլավոնների էական ներդրման մասին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկիր | Ուկրաինա Կիև |
---|---|
Հեռարձակման գոտի | Եվրամիություն ԱՊՀ |
Հեռարձակման լեզու | ուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն |
Հեռարձակման սկսման թվական | 1994 դեկտեմբերի 14 |
Հիմնադիր | Վլադիմիր Իվանենկո Վալերիա Իվանենկո |
Սեփականատեր | Վալերիա Իվանենկո |
🌐 | slav.tv(անգլ.) |
Միջազգային սլավոնական ալիքը ("International "Slavonic Channel") եթեր է հեռարձակվել 2008 թ. սեպտեմբերի 12-ին Ուկրաինայի տարածքից արբանյակային հեռարձակումով (Sirius-4 Satellite 5° East Frequency 12075 MHz (H) Symbol Rate։ 27,5 Msymb/s FEC 3/4 & Astra-2 Satellite 31,5° East Frequency 12090 MHz (H) Vertical Symbol Rate։ 27,5 Msymb/s FEC 9/10). SCI-ն աշխատում է շուրջօրյա և ընդգրկում իր հեռարձակմամբ 1 միլիարդ 202 միլիոն մարդ բնակչությամբ տարածք։ Հեռարձակումը (առաջին անգամ Ուկրաինայի տարածքից) իրականացվում է չորս ձայնային ուղիներով՝ ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն և արդյունքն արտադրող երկրի լեզվով։ Հետագայում հեռարձակումը կիրականացվի միաժամանակ սլավոնական երկրների լեզուներով, ինչպես նաև ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, արաբերեն ու չինարեն լեզուներով։ Հեռուստաալիքի թեմատիկան մշակութային-լուսավորական է։
Անմիջական արբանյակային հեռարձակման առաջին փորձը նախկին ԽՍՀՄ-ի տարածքից դարձավ "Միջազգային "Սլավոնական ալիքի" փորձնական հեռարձակումն Ուկրաինայի տարածքից։ Փորձնական հեռարձակումը կայացավ 1994 թ. դեկտեմբերի 14-ից մինչև 1995 թ. մայիսի 15-ը։ Նախագծի հեղինակներն են Վլադիմիր Ալեքսանդրի Իվանենկոն և Վալերիա Վլադիմիրի Իվանենկոն։
Մասչենկո Ի.Գ. Հեռուստատեսությունն Ուկրաինայում։ Հատոր առաջին "Հեռուստատեսություն de facto"։ – Նիկոլաև, 1998 թ. – 341 էջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.