Միջազգային ավտոցուցասրահ
From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային ավտոցուցասրահ (գերմ.՝ IAA, Internationale Automobil-Ausstellung), ամենամյա ավտոցուցասրահ, որն անցկացվում է սեպտեմբերի երկրորդ կեսին Գերմանիայի երկու քաղաքներից մեկում` Մայնի Ֆրանկֆուրտում կամ Հաննովերում։ Մինչև 1991 թվականը ցուցահանդեսը անցկացվել է Մայնի Ֆրանկֆուրտում։ 1992 թվականից սկսած ավտոցուցասրահը կիսվել է երկու ցուցահանդեսի` կենտ տարիներին անցկացվել է մարդատար ավտոմոբիլների (գումարած` մի քանի մոտոցիկլետների) ցուցահանդես Մայնի Ֆրանկֆուրտում, իսկ զույգ տարիներին անցկացվել է բեռնատար ավտոմոբիլների ցուցահանդես Հաննովերում։ Ցուցահանդեսի կազմակերպումն ամբողջությամբ ընկած է ավտոմոբիլային արդյունաբերության գերմանական միության ուսերին (VDA):
Արագ փաստեր Միջազգային ավտոցուցասրահ, Երկիր ...
Միջազգային ավտոցուցասրահ | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Հրապարակ | Messe Frankfurt? և Hanover Fairground? |
Ցուցահանդեսի տեսակ | ավտոցուցասրահ և պարբերական իրադարձություն |
Բացվել է | սեպտեմբերի 30, 1897 |
Կազմակերպիչ | Verband der Automobilindustrie? |
Կայք | iaa.de |
Փակել