![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c2/Miep_Gies_%25281987%2529.jpg/640px-Miep_Gies_%25281987%2529.jpg&w=640&q=50)
Միպ Գիզ
ավստրիական ծագմամբ հոլանդուհի, ով օգնել է Աննա Ֆրանկին / From Wikipedia, the free encyclopedia
Միպ Գիզ (հոլ.՝ Miep Gies), ի ծնե Հերմինա Զանտրուշից (գերմ.՝ Hermine Santruschitz, փետրվարի 15, 1909(1909-02-15)[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] - հունվարի 11, 2010(2010-01-11)[4][1][2], Հորն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), ավստրիական ծագմամբ հոլանդուհի, որը 1942-1944 թվականներին օգնել է Աննա Ֆրանկին և նրա ընտանիքին թաքնվել Երրորդ Ռայխի կողմից բռնակցված Ամստերդամում։ Նրանց ձերբակալությունից հետո իր մոտ պահել է Աննա Ֆրանկի օրագիրը։
Արագ փաստեր Միպ Գիզ հոլ.՝ Miep Gies, Ծնվել է ...
Միպ Գիզ հոլ.՝ Miep Gies | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15, 1909(1909-02-15)[1][2] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] |
Մահացել է | հունվարի 11, 2010(2010-01-11)[4][1][2] (100 տարեկան) |
Մահվան վայր | Հորն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | գրող և Դիմադրության մարտիկ |
Ամուսին | Յան Գիզ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | miepgies.nl |
![]() |
Փակել
Աննայի օրագրի գրական տարբերակում Միպ Գիզը ներկայացվում է Աննա վան Սանտեն (հոլ.՝ Anne van Santen) կեղծանվամբ, իսկ տպագրված տարբերակում պահպանվել է Գիզի իրական անուն-ազգանունը։