From Wikipedia, the free encyclopedia
Միշել Ժան Լեգրան (ֆր.՝ Michel Legrand, փետրվարի 24, 1932[2][3][4][…], Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսիա[5][1] - հունվարի 26, 2019[6][4][7][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր։
Միշել Լեգրան | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Michel Legrand |
Ի ծնե անուն | ֆր.՝ Michel Jean Legrand[1] |
Ծնվել է | փետրվարի 24, 1932[2][3][4][…] Փարիզի 20-րդ շրջան, Ֆրանսիա[5][1] |
Երկիր | Ֆրանսիա և ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 26, 2019[6][4][7][…] (86 տարեկան) Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[1] |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Ժանրեր | ջազ[4] և գործիքային երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, դերասան, երգիչ, դաշնակահար, երաժշտական գործիքավորող, ջազ երաժիշտ, սցենարիստ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոռեժիսոր և երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր[4][8] և վոկալ |
Լեյբլ | Columbia Records և Philips Records |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա (1949) |
Անդամակցություն | Michel Legrand et son orchestre? |
Ամուսին | Catherine Michel? և Մաշա Մերիլ |
Պարգևներ | |
Կայք | michellegrandofficial.com |
Michel Legrand Վիքիպահեստում |
Գրել է ավելի քան 200 երգ կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար[11]։
Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974 թթ.) և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։ 1942-1949 թվականներին Փարիզի կոնսերվատորիայում Միշել Լեգրանը սովորել է դաշնամուր, գիր և գրականություն, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն։ Ինչպես իր քույրը՝ Քրիստիան Լեգրանը, ով եղել է վոկալ ջազային տարբեր խմբերի անդամ (Blue Stars, Double Six և Swingle Singers), Միշել Լեգրանը նույնպես տարվում է ջազով, 1947 թվականին Դիզի Գիլեսպիի համերգն ունկնդրելուց հետո։ Միշելը մի քանի տարի անց սկսում է համագործակցել վերջինիս հետ և 1952 թվականին Դիզիի եվրոպական համերգների համար գրում է լարային նվագախմբի համար նախատեսված երաժշտություն։ Սրա համար Միշել Լեգրանը արժանանում է 3 Օսկար մրցանակների։
1951 թվականին, ընդամենը 19 տարեկան հասակում, նա գրում է գործիքավորումներ իր հոր նվագախմբի համար։ Հենց հայրն էլ նրան ծանոթացնում է վարիետեի երգի աշխարհին։ Այսպիսով, Լեգրանը սկսում է երաժշտական ուղեկցորդի և գործիքավորողի կարիերա՝ աշխատելով Ժակլին Ֆրանսուայի, Անրի Սալվադորի, Կատրին Սովաժի և Զիզի Ժանմերի հետ։ Մորիս Շեվալիեն այնուհետև նրան առաջարկում է դիրիժորի աշխատանք։
1954 թվականին, ամերիկյան «Կոլումբիա» ընկերության խնդրանքով, նա կրկին ֆրանսիական ջազի դասախոսություններ է կարդում[12]։ "I love Paris" ալբոմը մեծ հաջողությաւն է հասնում՝ 8 միլիոն օրինակի վաճառք գրանցելով։ Լեգրանը ձեռք է բերում միջազգային համբավ։ Ոգեշնչվելով Սթեն Քենթոնից՝ նա կարճ ժամանակով աշխատում է նաև որպես ջազի մենակատար. Holiday in Rome 1955 թվականին, Michel Legrand Plays Cole Porter[13] 1957 թվականին, Legrand in Rio՝ 1958 թ.-ին։ 'Legrand Jazz" ալբոմի համար Միշել Լեգրանը 1958 թվականին Նյու Յորքում ձայնագրություններ է կատարում Մայլս Դևիսի, Ջոն Քոլթրեյնի և Բիլ Էվանսի հետ՝ այդպիսով դառնալով ժամանակակից ջազի հսկաների հետ համագործակցող առաջին եվրոպացիներից։
1957 թվականին, Լեգրանը Մոսկվայի համաշխարհային երիտասարդական փառատոնին մասնակցելու հրավեր է ստանում[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.