Միմիվիրուս
From Wikipedia, the free encyclopedia
Միմիվիրուս, վիրուսների ցեղ, որը ներառում է միակ հայտնի Acanthamoeba polyphaga mimivirus (APMV) տեսակը։ Առօրյա գործածության մեջ APMV-ին սովորաբար ուղղակի անվանում են միմիվիրուս։ Մինչ 2011 թվականի հոկտեմբերը, երբ նկարագրվեց ավելի խոշոր Megavirus chilensis վիրուսը[2][3], համարվում էր, որ միմիվիրուսը բոլոր հայտնի վիրուսների մեջ ունի ամենամեծ կապսիդը՝ մոտ 500 նմ տրամագծով[4]։ Ի տարբերություն այլ վիրուսների, միմիվիրուսը չի անցնում 0,22 մկմ տրամագիծ ունեցող ֆիլտրով և երևում է լուսային մանրադիտակով. իր չափերով նա մոտ է ոչ մեծ բակտերիաներին, օրինակ՝ միկոպլազմային[5]։ Բացի այդ, այլ վիրուսների և նույնիսկ որոշ բակտերիաների համեմատ, միմիվիրուսը ունի ավելի ծավալուն (նուկլեոտիդների մոտ 1,2 միլիոն զույգ) և ավելի բարդ կառուցվածքով գենոմ[6][7]։
Միմիվիրուս | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միմիվիրուսը լուսային մանրադիտակի տակ[1] | ||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Acanthamoeba polyphaga mimivirus
| ||||||||||
|
Նրա հատկությունների մասին քիչ տեղեկությունների առկայության պատճառով, վիրուսի հայտնաբերումը գիտական ասպարեզում մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Միմիվիրուսի հայտնաբերողներից մեկը առաջարկեց մի վարկած, որ այն վիրուսների և բջջային օրգանիզմների միջև պակասող կապող օղակն է[8]։ Կա նաև ավելի ծայրահեղ կարծիք, ըստ որի միմիվիրուսը կյանքի բացառապես նոր տեսակ է, որը չի պատկանում վիրուսներին և բակտերիաներին[9]։