Միմար Սինան
From Wikipedia, the free encyclopedia
Միմար Սինան աղա (օսման.՝ معمار سينان, «Մեծ ճարտարապետ Սինան աղա», ժամանակակից թուրքերեն։ Միմար Սինան, թուրքերեն՝ miːˈmaːɾ siˈnan, «Ճարտարապետ Սինանտ» (թուրքերեն՝ mimar, մոտ 1490[1], Աղըրնաս, Melikgazi, Կայսերիի մարզ, Թուրքիա[2] - հուլիսի 17, 1588(1588-07-17)[2], Կոստանդնուպոլիս[2]), սուլթան Սուլեյման Փառահեղի, Սելիմ II-ի և Մուրադ III-ի ինժեները։ Նա եղել է ավելի քան 300 կառույցների և այլ ժամանակակից շինությունների, ինչպես օրինակ դպրոցների, ինժեները։ Նրա աշակերտները ավելի ուշ նախագծելու էին Ստամբուլում Սուլթանահմեդ մզկիթը, Մոսթարում Հին կամուրջը և օգնելու էին նախագծել Թաջ Մահալը Մեծ մոնղոլների կայսրությունում։
Միմար Սինան թուրքերեն՝ Mimar Sinan և արաբ․՝ قوجه معمار سنان آغا | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ 1490[1] |
Ծննդավայր | Աղըրնաս, Melikgazi, Կայսերիի մարզ, Թուրքիա[2] |
Մահացել է | հուլիսի 17, 1588(1588-07-17)[2] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս[2] |
Գերեզման | Կոստանդնուպոլիս |
Երկեր | Ferhat Pasha Mosque?, Banya Bashi Mosque?, Շեհզադե, Սուլեյմանիե մզկիթ, Սելիմիե մզկիթ, Մեհմեդ փաշա Սոկոլովիչի կամուրջ և Մոստարի կամուրջ |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Ամուսին | Fatma Nur? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Նա քարտաշ-որմնադրի որդի էր, որը ստացել էր տեխնիկական կրթություն և դարձել ռազմական ինժեներ։ Նա արագորեն բարձրացել էր մինչև սպայի աստիճանի և ի վերջո դարձել ենիչերիների հրամանատար՝ ստանալով պատվավոր աղա կոչումը[3]։ Ենիչերիների հետ արշավանքների ժամանակ Միմար Սինանը կատարելագործում էր իր ճարտարապետական և ինժեներական հմտությունները։ Դրա շնորհիվ նա կարողանում է նախագծել բոլոր տեսակի ամրություններ, այդ թվում ռազմական ենթակառուցվածքներ՝ ճանապարհներ, կամուրջներ և ջրատարներ[4]։ Մոտավորապես 50 տարեկանում Սինանը դառնում է արքունի գլխավոր ճարտարապետը՝ օգտագործելով բանակում ձեռք բերած տեխնիակակն հմտությունները հասարակական շինությունների և «կրոնական կառույցների ստեղծման» համար[4]։ Այս պաշտոնը զբաղեցրել է շուրջ 50 տարի։
Սինանի գլուխգործոցը Էդիրնեում Սելիմիե մզկիթն է, չնայած որ նրա ամենահայտնի գործը Ստամբուլում Սուլեյմանիե մզկիթն է։ Նա համարվում է դասական օսմանյան ճարտարապետության շրջանի ամենախոշոր ճարտարապետը և համեմատվում է իր արևմտյան ժամանակակից Միքելանջելոյի հետ[5][6]։ Միքելանջելոն և նրա՝ Հռոմում Սուրբ Պետրոսի տաճարի նախագիծը շատ հայտնի էին Ստամբուլում, քանի որ Լեոնարդո դա Վինչին և Միքելանջելոն հրավիրվել էին Բարձր դռան կողմից համապատասխանաբար 1502 և 1505 թվականներին, որպեսզի ներակայացնեն Ոսկե եղջյուրի կամրջի նախագիծը[7]։ Միմար Սինանի աշխատանքները պատմության մեջ համարվում են ամենաազդեցիկ կառույցներից[8]։