Պոնտոսի և Բոսպորի արքա From Wikipedia, the free encyclopedia
Միհրդատ Զ Եվպատոր (հին հունարեն՝ Μιθριδάτης/Μιθραδάτης;[2], մ. թ. ա. 134 կամ մ. թ. ա. 132[1], Սինոպ, Թուրքիա - մ. թ. ա. 63, Bosporan Kingdom), Պոնտոսի թագավոր մ.թ.ա 111–ից։ Հելլենիստական դարաշրջանի ռազմական և քաղաքական գործիչ։ Թեպետ չէր ստացել հիմնավոր կրթություն, սակայն տիրապետւմ էր 22 լեզվի։ Ֆիզկապես ուժեղ և տոկուն մարդ էր։ Լինելով Հռոմի երդվյալ թշնամին՝ մինչև կյանքի վերջը պայքարել է վերջինիս դեմ։ Միհրդատ Զ-ը Պոնտոսը դարձրել է հզոր պետություն, պայքարել է հռոմեական պետության զավթողական քաղաքականության դեմ, վարել պատերազմներ (դրանք պատմության մեջ են մտել Միհրդատյան պատերազմներ անվանումով)՝ նպատակ հետապնդելով վերջ տալու հռոմեական գերիշխանությանը Փոքր Ասիայում ու ընդհանրապես հելլենիստական աշխարհում[3] և իր գերակայությունը հաստատելու այնտեղ ու մերձսևծովյան տարածաշրջանում։ Վերջնական արդյունքում այդ պատերազմներն ավարտվել են նրա պարտությամբ։ Իր դեմ ուղղված որդու ապստամբության ժամանակ ինքնասպան է եղել։
Միհրդատ Զ Եվպատոր | |
---|---|
Ծնվել է՝ | մ. թ. ա. 134 կամ մ. թ. ա. 132[1] |
Ծննդավայր | Սինոպ, Թուրքիա |
Մահացել է՝ | մ. թ. ա. 63 ինքնասպանություն |
Վախճանի վայր | Bosporan Kingdom |
Երկիր | Պոնտոսի թագավորություն |
Տոհմ | Mithridatic dynasty? |
զորավար | |
Հայր | Միհրդատ V |
Մայր | Լաոդիկա VI |
Երեխաներ | Փառնակ II Պոնտացի, Միհրդատ Կրտսեր, Կլեոպատրա Պոնտացի, Արկադիոս, Machares?, Միհրդատ Պերգամացի, Drypetina?, Ariarathes IX of Cappadocia?, Adobogiona the Younger?, Athenais Philostorgos II?, Nysa?, Xiphares?, Orsabaris?, Xerxes of Pontus?, Eupatra? և Cleopatra the Younger? |
Միհրդատ Եվպատորին բնորոշել են որպես Պոնտոսի ամենահզոր արքայի[4]։ Մահվանից հետո կոչվել է Միհրդատ Մեծ։ Թույների նկատմամբ առանձնակի հակում ունենալու պատճառով կոչվել է նաև Թույնի արքա։
Միհրդատ Զ-ը սերտորեն դաշնակցել է Հայոց արքա Տիգրան Մեծի հետ, նրան կնության է տվել իր դստերը Կլեոպատրային, միասին նվաճել են Գամիրքը (Կապադովկիան)։ Մ.թ.ա. 69-66–ի հռոմա–հայկական պատերազմի ժամանակ Միհրդատ Զ-ն աջակցել է Տիգրան Բ–ին հռոմեացիների դեմ պայքարում։
Միտրիդատեսը ծնվել է Սինոպ քաղաքում,[5] որը գտնվում էր Սև ծովի ափին և պատկանում էր Պոնտական թագավորությանը։ Նա Լաոդիկե Զ-ի և Պոնտոսի թագավոր Միհրդատ Ե Եվերգետեսի (կառավարել է մ.թ.ա. 150-120 թթ.) առաջնեկն էր։
Միտրիդատ Եվպատորի նախնիները եղել են մակեդոնական և պարսկական ամենաազնիվ ընտանիքների ներկայացուցիչներ․
Արքայազնի դաստիարակությունը գլխավորել է նրա մայրը՝ Լաոդիկե Զ, սովորույթների համաձայն՝ պարսիկների ու հույների հետ սովորել է։ Ուսման ընթացքում նա դրսևորել է իր բարձր տաղանդը՝ գերազանցելով մյուսներին հունական գրերի, մշակույթի և կրոնի ուսումնասիրության մեջ։[8] Բացի այդ, նա մեծ հաճույք էր ստանում զորավարժություններից, ձիավարությունից և վայրի կենդանիների որսից, որոնք պարսկական ազնվական ընտանիքների ներկայացուցիչների համար պարտադիր ուսուցման ծրագրի մաս էին կազմում։[9]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.